ԱրարատԲանկը «Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախագծի կողքին

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./ԱՌԿԱ/. Երեկ՝ հունվարի 25-ին, Հենրիկ Իգիթյան գեղագիտության ազգային կենտրոնում մեկնարկեց «Նկարազարդ հասարակած. Հայաստան» (Painted Equator Armenia) ցուցահանդեսը՝ նշանավորելով Սլովակիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև  դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Այս կարևոր նախագծի կողքին էր ԱրարատԲանկը, որի ֆինանսական աջակցության շնորհիվ է հնարավոր դարձել կատալոգի հրատարակումը։ Ցուցահանդեսում ցուցադրված կտավները, որոնք իրենց հանգրվանը կգտնեն Բրատիսլավայում գտնվող «Painted Equator Gallery» պատկերասրահում, մեկտեղվել են «Նկարազարդ հասարակած. Հայաստան» կատալոգում։ Մի քանի օրինակ կտրամադրվի  դիվանագիտական կորպուսներին, արվետսագետներին և կուղարկվի նաև արտերկիր։

Որպես տարբեր մշակույթների ազգերին ճանաչելու և մերձեցնելու համընդհանուր գործիք՝ «Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի հիմնական գաղափարը բոլոր ազգերին ու ժողովուրդներին միավորելն է փոքր կտավներ նկարելով (20×20 սմ)՝ նպատակ ունենալով երկրի հասարակածի 40075 կիլոմետր երկարությանը համարժեք աշխարհի տարբեր երկրներից հավաքել 40075 նկար և դրանք ի մի բերել մեկ պատկերասրահում։

«Նկարազարդ հասարակած. Հայաստան» համաշխարհային կուրատորական նախագծի հեղինակը Մոսկվայի մշակույթի և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ, Ֆրանց Կաֆկայի եվրոպական մրցանակի (1998թ․), Եվրոպական արվեստի միության մրցանակի (2002թ․), Սալվադոր Դալիի համաշխարհային մրցանակի դափնեկիր, արվեստի մի շարք փառատոնների հեղինակ Անդրեյ Սմոլակն է:

«Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախաձեռնությունն ի շահ հայ արվեստագետների կյանքի է կոչվել նկարչուհի, դիզայներ, գեղանկարչական ցուցահանդեսների համակարգող, Հայաստանի նկարիչների միության անդամ, Տավուշի նկարիչների միության մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանի շնորհիվ:

Միջոցառմանը ներկա էին տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱրարատԲանկի ներկայացուցիչներ, արվետսագետներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ Միրոսլավ Հացեկը և ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Արմինե Թումանյանը։

«Նկարազարդ հասարակած. Հայաստան» կատալոգը կարող եք թերթել՝ անցնելով այս հղումով` http://surl.li/eomtj:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img