Անվճար բիզնես դասընթացներ՝ օրգանական սնունդ արտադրողների համար

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը Հայաստանում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շահառուների համար իրականացրել է եռօրյա բիզնես դասընթացներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Բիզնես դասընթացների թեմաները եղել են «Ծախսերի վերահսկողությունը», «Դրամական հոսքերի կառավարումն» ու «Թվային մարքեթինգը», որոնց արդյունքում մասնակիցները բիզնեսի օպտիմալ կառավարման համար ստացել են տեսական և գործնական գիտելիքներ, մարքեթինգային մի շարք գործիքների կիրառման հմտություններ։

Դասընթացները վարել են բանկի փորձառու աշխատակիցները։

Ակբա բանկի կողմից կազմակերպվող առաջիկա բիզնես դասընթացների մասին կարող եք տեղեկանալ այստեղ։

Ակբա բանկի բիզնես դասընթացներին հնարավորություն ունեն մասնակցել Հայաստանում գրանցված բոլոր ՓՄՁ-ների ղեկավարները և որոշում կայացնող անձինք։

Բիզնես դասընթացները իրականացվում են հետևյալ թեմաներով.

  1. Ֆինանսական որոշումների կայացում
  2. Բիզնեսի զարգացումն անկայունության պայմաններում
  3. Գործնական մարքեթինգ
  4. Թվային մարքեթինգ
  5. Դրամական հոսքերի կառավարում
  6. Ծախսերի վերահսկողություն
  7. Շրջանառու կապիտալի ավելացում
  8.  Բիզնես ցիկլեր և ԱՆՊ կառավարում
  9. Հյուրատան անձնակազմի մոտիվացում և պահպանում
  10. Հյուրատնային ծառայությունների մարքեթինգ
  11. Հյուրատնային ծառայությունների վաճառք
  12. Հոգատարություն հյուրերի հանդեպ

Ակբա բանկը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով անվճար բիզնես դասընթացների շարքն իրականացնում է 2013 թվականից: Առ այսօր բանկի կողմից անցկացվել է 124 բիզնես դասընթաց, որին մասնակցել է շուրջ 1800 ՓՄՁ ղեկավար 1000-ից ավել ընկերություններից։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img