ՌԴ նախագահը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել թվային ռուբլու ներդրման և համապատասխան էլեկտրոնային հարթակ ստեղծելու մասին։ Այժմ ռուսական ռուբլին ներկայացված կլինի երեք ձևով` կանխիկ, անկանխիկ և թվային։ Օրենքը, բացառությամբ մի շարք դրույթների, ուժի մեջ կմտնի 2023թ.–ի օգոստոսի 1–ից, գրում է «Կոմերսանտը»։https://www.kommersant.ru/doc/6123081

Թվային ռուբլու հետ գործարքներ կարելի է կատարել հատուկ տեղեկատվական համակարգի միջոցով։ ՌԴ նախագահի ստորագրած օրենքի համաձայն` համակարգի օպերատորն է Ռուսաստանի բանկը։ Կարգավորիչը կսահմանի նաև թվային ռուբլու հետ գործարքների սակագները և ժամկետները, որոնց շրջանակում ռուսական բանկերը պետք է հաճախորդների համար ապահովեն նոր արժույթով գործարքների կատարման հնարավորությունը։ Քաղաքացիների համար թվային ռուբլով գործարքները կլինեն անվճար, բիզնեսի համար` վճարի չափի 0,3%–ը։

Թվային ռուբլին ունիկալ էլեկտրոնային կոդ է (տոկեն)։ Ի տարբերություն կրիպտոարժույթի` այն թողարկվում է բացառապես Ռուսաստանի բանկի կողմից։ Այն ապահովված է նաև ոսկու և արժութային պահուստներով և կցված է ազգային արժույթի արժեքին։ Թվային ռուբլիները պահվելու են թվային դրամապանակներում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ակբա Լիզինգի» աջակցությամբ բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ (ՎԻԴԵՈ)

 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

Հայաստանի պետական պարտքը 2018թ․–ից աճել է 1,7 անգամ, ոչ թե երկու անգամ, ինչպես պնդում է ընդդիմությունը․ Փաշինյան

Նրա խոսքով՝ ներկայիս պետական պարտքի մի մասը կապված է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս — Հարավ» ավտոմայրուղու շինարարության հետ

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս...

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img