ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նոր տնօրեն Դոն Լամբերտը ստաձնել է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./ԱՌԿԱ/. Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության նոր տնօրեն է նշանակել Դոն Լամբերտին։ Վերջինս իր պաշտոնը կստանձնի այսօր՝ ս․թ․ հուլիսի 31-ից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Պարոն Լամբերտը կղեկավարի ԱԶԲ-ի գործունեությունը Հայաստանում և կհամակարգի բանկի հարաբերությունները կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ: Նա նաև կվերահսկի երկրի գործընկերության ռազմավարության (2024-2028) կյանքի կոչումը, որը հիմնված է ԱԶԲ-ի մինչ օրս կատարած աշխատանքի վրա՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և ներառականությունը ընդլայնելու համար: Միջնաժամկետ հեռանկարում ԱԶԲ-ն նպատակ ունի ընդլայնել ներդրումները կլիմայի փոփոխության, տրանսպորտի, քաղաքային ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության և մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ:

«ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման խոշորագույն գործընկերներից մեկն է, և ես պատիվ ունեմ էլ ավելի ամրապնդելու մեր աշխատանքը՝ օգնել բարելավել հայ ժողովրդի կյանքի որակը», – նշել է պարոն Լամբերտը: «Մենք հավատարիմ ենք մնում աջակցել կառավարության ջանքերին՝ բարելավելու հանրային ծառայությունները, խթանելու մասնավոր հատվածի զարգացումը և նպաստել կլիմայի և աղետների ռիսկերի դիմակայունությունը»:

Պարոն Լամբերտն ունի ավելի քան երկու տասնամյակի մասնագիտական փորձ, որից 15 տարին՝ ԱԶԲ-ում: Նա վերջերս եղել է բանկի Վիետնամի մշտական առաքելության մասնավոր հատվածի զարգացման բաժնի ղեկավարը: Նախկինում նա նաև եղել է կորպորատիվ վերականգնման բաժնի ղեկավար և աշխատել է Հնդկաստանում և Շրի Լանկայում ֆինանսական հատվածի զարգացման, ինչպես նաև ԱԶԲ-ի ֆինանսական հաստատությունների պորտֆելի վարկային ռիսկերի կառավարման վրա:

Պարոն Լամբերտը Միացյալ Նահանգների քաղաքացի է, մագիստրոսի կոչում է ստացել Հարվարդի համալսարանում՝ հանրային քաղաքականության ոլորտում, իսկ բակալավրի կոչումը ստացել է Փրինսթոնի համալսարանում՝ հանրային և միջազգային հարաբերությունների ոլորտում: Վերջինս փոխարինելու է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, ով Հայաստանում աշխատել է 2019 թվականից։

Հիշեցնենք, որ ԱԶԲ-ն Հայաստանի երկարամյա գործընկերն է։ 2005 թվականից ի վեր բանկը տրամադրել է պետական հատվածի վարկեր, դրամաշնորհներ և տեխնիկական աջակցություն՝ ընդհանուր 1,67 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով՝ խթանելով կառավարության առաջնահերթություններին տրանսպորտի, հանրային ֆինանսների, դպրոցների անվտանգության, էներգետիկայի, ջրամատակարարման և քաղաքաշինության ոլորտներում:

ԱԶԲ-ն հավատարիմ է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն զարգացմանը և շարունակում է ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատության կրճատման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, պատկանում է 68 անդամների-երկրներից, որոնցից 49-ը՝ տարածաշրջանից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img