Thu, 26 February
12.1 C
Yerevan
USD: 376.92 RUB: 4.92 EUR: 444.01 GEL: 140.90 GBP: 509.29

Երազանքներից դեպի նպատակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. Կոտայքի «ՍՕՍ-Մանկական Գյուղերի» երեխաներն իրենց ճամբարային հանգիստն են անցկացնում Դիլիջանում։ Երեխաների առօրյան այստեղ լցված է թիմային բազմաթիվ խաղերով, որոնց չի խանգարում անգամ տեղի արևն ու շոգը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«ՍՕՍ-Մանկական Գյուղերում» երեխաները ստանում են խնամք, դաստիարակություն և կրթություն, ինչպես ընտանիքում։ Շահառուները  սոցիալապես անապահով կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտված երեխաներն են։

Ճամբարականների հյուրը եղել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի գործընկեր Ակբա բանկը, որի աջակցությամբ էլ իրականցվել է ճամբարը։ Բանկի աշխատակիցները երեխաների համար պատրաստել են հագեցած ծրագիր, կիսվել սեփական փորձով ու ոգեշնչել երեխաներին՝ իրագործելու անհնարին թվացող երազանքները։

«Փորձել ենք ճամբարի երեխաների օրն ավելի հետաքրքիր դարձնել. նրանց համար պլանավորել էինք ինտերակտիվ և թիմային խաղեր, ինչպես նաև զրուցեցինք, փորձեցինք երեխաներին փոխանցել այն գաղափարը, որ երազանքը չպետք է մնա երազանք, այն պետք է դառնա նպատակ ու այդ նպատակին հասնելու համար պետք է քայլեր կատարվեն։ Երեխաների հետ միասին փորձեցինք պլանավորել, թե ինչ քայլերով են առաջ գնալու. հատուկ թղթեր էինք պատրաստել, որ երեխաները կարողանան գրել ու փակցնել իրենց պատին՝ ամեն օր երազանքի մասին հիշելու ու այդ երազանքին հասնելու համար ամեն օր աշխատանք տանելու նպատակով»,- նշել է Ակբա բանկի Ոչ ֆինանսական ծառայությունների թիմ լիդեր Արմինե Թումանյանը:

«ՍՕՍ-Մանկական Գյուղերի» գործընկեր Ակբա բանկն այս ծրագիրն իրականացրել է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտապանների աջակցությամբ։ Դեռ 2012-ին բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ առաջին անգամ Հայաստանում թողարկեց բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը: Ծրագրի շրջանակում բանկը հիմնադրամի հատուկ հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև սպասարկման վարձի 50%-ը: Քարտապանները պարզապես կատարում են գործարքներ, որից ձևավորվող շահույթը բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է բարեգործությանը։

«ՍՕՍ-Մանկական Գյուղերի» հետ Ակբա բանկի համագործակցությունն ավելի քան 5 տարվա պատմություն ունի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img