ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Սաղաթել Հարությունյանի գրքի նոր հրատարակությունը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը «Երազ» մանկական մատենաշարի շրջանակում հրատարակել է հայտնի հայ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ մշակույթի վաստակավոր գործիչ Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթ-վիպակի նոր պատկերազարդ հրատարակությունը, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Առաջին անգամ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գիրքը տպագրվել է 1985 թվականին և անմիջապես դարձել երկրի փոքրիկ ընթերցասերների շրջանում ամենասիրված ստեղծագործություններից մեկը։ Հեքիաթ-վիպակը մի քանի անգամ վերատպվել է հայերեն և ռուսերեն լեզուներով։ Գրքի նոր պատկերազարդ հրատարակությունը հասանելի կլինի հանրապետության բոլոր գրախանութներում, ինչպես նաև այն կարելի է պատվիրել օնլայն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքի նշանակալից ուղղություններից մեկը հանրապետությունում սոցիալական նախագծերին աջակցությունն է։ Ուրախ ենք, որ Newmag հրատարակչության հետ համագործակցության շրջանակներում հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալու երիտասարդ սերնդի զարգացման գործում։ Այս յուրահատուկ և գունեղ գրքերը կդառնան մեր փոքրիկ ընթերցողների գրադարանների անբաժանելի մասը»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:

«Գրքի ընտրությունը պատահական չէր. «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթ-վիպակը արդեն շուրջ 30 տարի շատ հայտնի է, և մենք որոշեցինք թարմացնել այն՝ գրքին համապատասխան ժամանակակից նկարազարդումներ մշակելով։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ՝ սիրված հայ հեղինակի գրքի նոր հրատարակությունը կրկին հայտնի կդառնա երիտասարդ սերնդի շրջանում»,- նշեց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img