Ֆինանսների նախարարը ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահի հետ քննարկել է Երևանում ՎԶԵԲ տարեկան ժողովի անցկացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը: 

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի կառավարիչ տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Դրակինոսը, ՎԶԵԲ Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Կատարինա Հանսենը, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար: Նախարարը հատուկ ընդգծել է ՎԶԵԲ-ի կարևոր դերը ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման գործում: Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է առկա ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցերը՝ շեշտելով նաև այդ ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացման անհրաժեշտությունը:

ՎԶԵԲ փոխնախագահը նույնպես անդրադարձել է ընթացիկ ծրագրերին՝ համաձայնելով դրանց սահմանված ժամկետներում իրականացման անհրաժեշտության հետ:

Կողմերն անդրադարձել են նաև հաջորդ տարի Երևանում անցկացվելիք ՎԶԵԲ տարեկան ժողովին՝ կարևորելով միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատշաճ ապահովումը:

Նախարար Հովհաննիսյանը ընդգծել է, որ հայկական կողմը կգործադրի բոլոր ջանքերն այդ աննախադեպ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:   

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել մեկտեղել ջանքերը համագործակցության բոլոր ուղղություններով ցանկալի արդյունքների հասնելու համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img