ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը մեկշաբաթյա այց կկատարի Կովկասի տարածաշրջան երկուշաբթի օրը, 2023 թ․-ի սեպտեմբերի 4-ին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:


Այցը կմեկնարկի Հայասատանում, այնուհետև կշարունակվի Վրաստանում և կավարտվի Ադրբեջանում։


Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ, կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։


Հայաստանում առաջին փոխնախագահը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի տեղական գործընկեր բանկի հետ՝ միտված մասնավոր հատվածի զարգացման հետագա խթանմանը։ Վրաստանում պրն․ Ռիգտերինկը կազդարարի նոր նախագծի մեկնարկի մասին ՎԶԵԲ-ի հիմնական գործընկեր բանկերից մեկի հետ՝ որպես փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու Բանկի հանձնառության մաս: Ադրբեջանում նա կմասնակցի Մասնագիտական կրթության պետական գործակալության կողմից կազմակերպված տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման պետական-մասնավոր համագործակցության ծրագրի մեկնարկին, որն ուղղված է սննդի արտադրության ոլորտում հմտությունների զարգացմանը:


Այցին ընդառաջ պրն․ Ռիգտերինկը նշել է․ «Այս այցը հնարավորություն է հանդիպելու կառավարության ներկայացուցիչների և գործարար համայնքի անդամներին՝ քննարկելու տարածաշրջանում առկա առաջնահերթությունները, հատկապես հաշվի առնելով Ուկրանիայի դեմ Ռուսաստանի պատերազմը և ավելացող տնտեսական անորոշությունը։ Կովկասը կարևոր տարածաշրջան է Բանկի համար, և մենք հանձնառու ենք շարունակական աջակցություն առաջարկել ի նպաստ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ներդրումների, խորհրդատվական ծառայությունների և քաղաքականության ներգրավման միջոցով»:

ՎԶԵԲ-ն ավելի քան 10 մլրդ․ եվրո է ներդրել տարածաշրջանի թվով 680 նախագծերում, թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածներում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img