Fri, 27 February
5.1 C
Yerevan
USD: 377.04 RUB: 4.90 EUR: 444.91 GEL: 141.00 GBP: 510.36

15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի բիզնեսների աջակցմանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) համագործակցությամբ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ հատկապես գյուղական վայրերում ֆինանսավորման ավելի լայն հասանելիություն ստեղծելով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար (ՄՓՄՁ), հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) երաշխիքային ծրագրի շրջանակում։

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շատ հորուստ փորձ ունենք. առաջին պայմանագիրը ստորագրել ենք դեռևս 2003 թվականին։ Այժմ կնքեցինք նոր պայմանագիր, որն ուղղված է փոքր և միջին բիզնեսի աջակցմանը, խթանմանը, ֆինանսավորմանը՝ հատկապես գյուղական վայրերում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

 «ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, մեր առաջնային նպատակն է կենտրոնանալ մասնավոր հատվածի վրա: Նպատակ ունենք մեծ աջակցություն տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և դա անելու լավ միջոց է Ակբա բանկի հետ համագործակցությունը: Պետք է նաև շեշտեմ Եվրոպական Միության աջակցությունը, քանի որ այս ծրագիրը հնարավոր չէր լինի առանց Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի աջակցության»,- նշել է ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը։

Ակբա բանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունը մեկնարկել է 2003թ.-ին։

Ակբան Հայաստանի առաջատար բանկերից է, երկրի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարն է, երկրում առաջատար է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների  վարկավորման ոլորտում։ Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում: Բանկը մինչև օրս երկրում ներդրել է մոտ 2 միլիարդ եվրո՝ 206 նախագծերում։ ՎԶԵԲ-ն աջակցում է մասնավոր հատվածի զարգացմանը և կայուն, «կանաչ» տնտեսության անցմանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ ռուբլին շարունակել է նվազել

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թ.-ի փետրվարի 26-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 25-ի համեմատ, աճել է 0.12 կետով՝ հասնելով 377.04 դրամի

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img