Հայաստանի անկախության և պետականության ամենակայուն և ճանաչելի խորհրդանիշներից մեկն է. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այս տարի լրանում է հայկական դրամի 30-ամյակը, որը Հայաստանի անկախության և պետականության ամենակայուն և ճանաչելի խորհրդանիշներից մեկն է, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Դիլիջանում:

Նա նշել է, որ գիտաժողովը մտքերի փոխանակման մի յուրօրինակ հարթակ է, որը միավորում է աշխարհի պետական, տնտեսական և ակադեմիական շրջանակների նույնախոհ առաջնորդներին:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրն իր հերթին կարևորել է վստահությունն արժույթի նկատմամբ, որը Հայաստանում, նրա խոսքով, առկա է և տեսանելի:


«Իմ հանդիպումների ժամանակ հասկացա, որ Հայաստանի քաղաքացիները վստահում են դրամին», – ասել է նա` դիտարկելով այդ վստահությունը ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի զարգացման պատմության համատեքստում, երբ երկիրն առերեսվեց 1990 թ. հիպերինֆլյացիային և իրականացրեց տնտեսության վերափոխումը:

Դրամի պատմական զարգացման առումով նա կարևորել է դեպի շուկայական և կայուն տնտեսությանն անցման երկու կարևոր իրադարձություն` Կենտրոնական բանկի հիմնում և դրամի ներդրում:

ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում սեպտեմբերի 2−3-ը «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով անցկացված գիտաժողովը չէր առնչվում միայն դրամին կամ Հայաստանի ֆինանսական շուկային: Այն անդրադառնում էր գլոբալ և տարածաշրջանային գործընթացների, ֆինանսական շուկաների, գնաճային և տնտեսական շոկերի ընդհանուր հիմնախնդիրներին:

Գիտաժողովին Հայաստանի և միջազգային ֆինանսական ու ակադեմիական շրջանակներից հրավիրված փորձագետներն ու բարձրաստիճան պաշտոնյաները քննարկեցին հետքովիդյան աշխարհին բնորոշ խնդիրները և ռիսկերը, դրանց արդյունավետ կառավարման հարցերը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img