Շուրջ 50 հազար արցախցու արդեն փոխանցվել են 100 հազարական դրամները

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և  եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ մյուս տեղահանվածներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես:

«Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձեւով նրանց տվյալները ամրակցեն իրենց քարտային հաշիվներին», – նշել է վարչապետը

Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին և 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Հաշվետու տարին Յունիբանկի համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով և ռազմավարական նախաձեռնությունների իրականացմամբ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն

Հայաստանը նպատակ է դնում 5 տարում նվազեցնել պետական պարտքը մինչև ՀՆԱ–ի 45%․ ֆինանսների փոխնախարար

Ֆինանսների փոխնախարարի խոսքով, պետական պարտքի մակարդակը կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ բյուջեի դեֆիցիտից և ՀՆԱ-ի աճի տեմպերից

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

Անհատ ձեռնարկատիրոջ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցումը, ինչպես նաև բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի ստացումը հնարավոր է իրականացնել անմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում

Հայաստանում ոչ առևտրային փոխանցումների աճն ապրիլին աճել է՝ մինչև 16%․ ՀԲ

Միջոցների մաքուր ներհոսքը շարունակել է ստացվել Ռուսաստանից (աճը՝ 31,8%) և այլ երկրներից (աճը՝ 46,1%), մինչդեռ ԱՄՆ-ից միջոցների զուտ ներհոսքը կրճատվել է 11,2%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img