ՀՀ–ում գնաճը տարեվերջին կարգանա, բայց կմնա ԿԲ–ի թիրախային միջակայքից ցածր. ԵԱԶԲ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը այս տարեվերջին կարագանա, սակայն կմնա ՀՀ կենտրոնական բանկի թիրախային միջակայքից (4±1,5%) ցածր։ Այս մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) 2023 թվականի հոկտեմբերի մակրոտնտեսական ակնարկում։

 «Միաժամանակ գների աճի ավելի էական արագացման ռիսկերն աճել են՝ պայմանավորված սպառողական պահանջարկի աճով և սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին դրամի փոխարժեքի թուլացմամբ», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Ակնարկում նաև նշվում է, որ սեպտեմբերին գները տարեկան կտրվածքով աճել են 0,1%-ով՝ նախորդ ամիս 0,2 տոկոս անկումից հետո:

Բանկի վերլուծաբանների կարծիքով, գնաճի ոչ մեծ արագացումը կապված է այն փաստի հետ, որ պարենային հատվածում գների նվազումը դանդաղել է (-3,1 տոկոս սեպտեմբերին` մեկ ամիս առաջ գրանցված -4,0 տոկոսից հետո), դանդաղել է նաև ներկրվող վառելիքի գների նվազումը (-2,4 տոկոս` մեկ ամիս առաջ գրանցված – 4,2 տոկոսից հետո)։

«Ծառայությունների արժեքի աճը շարունակել է դանդաղել: Սեպտեմբերին գնաճը սահմանափակող առանցքային գործոններն էին հայկական դրամի ամրապնդումը և արտաքին գնային ճնշման թուլացումը։ Գնաճի նվազմանը նպաստել են նաև դրամավարկային կոշտ պայմանները»,- ասվում է փաստաթղթում։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 2023 թվականի սեպտեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի համեմատ, 12-ամսյա գնաճը կազմել է 0,1%` նույն տարվա օգոստոսին գրանցված 0,9%–ի համեմատ։ 2023 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Այս տարվա սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր, որ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս, իսկ հաջորդ տարվա ընթացքում այն ​​կմոտենա 4 տոկոս թիրախային ցուցանիշին։ Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Հայաստանում գրանցվել է գների անկում։ Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, իսկ օգոստոսին՝ 0,2%։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img