Հայաստանում նկատվում է բավականին լուրջ պահանջարկ վարկային պրոդուկտների նկատմամբ. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում նկատվում է բավականին լուրջ պահանջարկ վարկային պրոդուկտների նկատմամբ, ասաց Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։

«2023 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ռեզիդենտներին տրված սպառողական վարկերի աճը, նախորդ տարվա դեկտեմբերի վերջի համեմատ, կազմում է 18,9 տոկոս։ Սա բավականին առողջ ցուցանիշ է։ Դա պայմանավորված է Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում շարունակվող եկամուտների աճով։ Դա պայմանավորված է նաև բնական ցիկլով աճ ապահովող ոլորտներում»,- ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ։

Գալստյանը նշեց, որ այս տարի կլինեն վարկային պրոդուկտների առաջարկներ, կլինեն աճի բավականին առողջ տեմպեր։

«Եթե համեմատենք անցյալ տարվա հետ, երբ ֆինանսական համակարգի և բանկային հատվածի եկամուտների զգալի մասը բաժին էր ընկնում ոչ ռեզիդենտներին մատուցվող ծառայություններին, ապա այս տարի արձանագրում ենք վարկային պրոդուկտների նկատմամբ բավականին լուրջ պահանջարկ և շահույթ ապահովելու հնարավորությունների բանկային համակարգի համար»,- ասաց նա -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img