Sun, 15 February
9.1 C
Yerevan
USD: 376.94 RUB: 4.88 EUR: 446.90 GEL: 140.43 GBP: 513.28

Անօդաչու «գյուղատնտեսները» կօգնեն զարգացնել Հայաստանի տնտեսությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Սքայ Ագրո» ընկերությունը Հայաստանում առաջինն է, որ գյուղատնտեսության մեջ կիրառում է գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր՝ ագրոդրոններ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ավանդական սրսկման համեմատ բուժանյութն ագրոդրոնի առաջացրած քամու օգնությամբ փոշու տեսքով «նստում» է մշակաբույսերի ճյուղերին և կարողանում հասնել անգամ ամենախիտ հատվածներին։ Այս մեթոդն արդյունավետ է, խնայում է ժամանակը և ճշգրիտ է՝ բուժանյութը ճիշտ չափաբաժնով տարածելու համար։

«Սքայ Ագրոյի» գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, որը Հայաստանում  խթանում է նորարարական գյուղատնտեսության զարգացումն ու ոլորտը երիտասարդների համար դարձնում գրավիչ։

«Ագրոդրոնների օգտագործումը, ի տարբերություն տրակտորների, բերքը չի տրորում։ Մենք մանրածավալային սրսկում ենք իրականացնում. մոտ 15 րոպեում 1,5 հեկտար տարածք կարող ենք մշակել, պարարտացնել։ Սարքը շատ փոքր կաթիլներով է սրսկում, ինչը գործընթացի էֆեկտիվությունը մեծացնում է շուրջ 25%-ով ու հնարավորություն տալիս բուժապարարտանյութերի խնայողություն իրականցնել։ Հայաստանի համար այս տեխնոլոգիան շատ լավն է, քանի որ մեր ռելիեֆը հնարավորություն է տալիս այս սարքերն իդեալական աշխատեցնել։ Ակբա Ֆեդերացիայի հետ անցյալ տարի սկսեցինք աշխատել. «ֆելոուշիփի» ծրագիր էր սկսնակ ձեռներեցների համար։ Մենք մի քանի կարևոր ծրագրեր ենք սկսել իրականացնել, փորձում ենք գյուղատնտեսությունն ավարտական դասարանների երեխաների համար գրավիչ դարձնել: Ակբա Ֆեդերացիան մեր գործըկերներից մեկն է, որի հետ միասին մենք այս ամենն իրականացնում ենք»,- նշել է «Սքայ Ագրո» ընկերության համահիմնադիր Միհրան Սահակյանը։

«Սքայ Ագրոյի» թիմը Հայաստանում զարգացնում է ճշգրիտ գյուղատնտեսություն, որը  կօգնի ֆերմերներին շատ բերք և եկամուտ ստանալ՝ մինիմալ բուժապարարտանյութեր օգտագործելով։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են, իսկ եվրոն՝ նվազել. Կենտրոնական բանկ

ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի փետրվարի 11-ի դրությամբ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 կետով՝ հասնելով 377.57 դրամի

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 2–8)

Հայաստանի ֆինանսական շուկան անցած շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումների, վճարային ենթակառուցվածքների կանոնների փոփոխությունների և կրիպտոսեգմենտի վերաբերյալ կարգավորողի ազդակների ազդեցության ներքո

Սոցիալական ծախսերի փոխհատուցման համար էլեկտրոնային ստորագրությունը կմնա պարտադիր. կառավարությունն ընդունեց նախագիծը

Նախորդ տարի կատարված փոփոխություններով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը

Յունիբանկը հայտարարություն է տարածել

Յունիբանկը մեկնաբանել է հակառուսական պատժամիջոցների ԵՄ փաթեթում ներառվելու վերաբերյալ հրապարակումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․07 կետով և կազմել 449․99 դրամ, ռուբլին նվազել է 0․0079 կետով և կազմել 4․8812 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img