Հայաստանի առևտրային բանկերի վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին գերազանցել է 5 տրիլիոն դրամը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2023 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 5,048,243 մլն դրամ՝ օգոստոսի վերջի 5,073,746 մլն դրամի համեմատ։ Ինչպես նշվում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ, սեպտեմբերյան ցուցանիշը ներառում է երկարաձգված և ժամկետանց վարկերի ծավալի վերաբերյալ տվյալներ։

Միաժամանակ վարկային ներդրումների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 5,05 տրլն. դրամ՝  օգոստոսին գրանցված 5,07 տրլն դրամի համեմատ ։ Միաժամանակ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 1,76 տրլն. դրամ (մասնաբաժինը վարկային ներդրումների կառուցվածքում՝ 34,80%)՝ օգոստոսին գրանցված 1,75 տրլն. դրամի համեմատ, իսկ դրամային վարկերի ծավալը կազմել է 3,29 տրլն. դրամ (65,20%)՝ օգոստոսին գրանցված 3,31 տրլն դրամի համեմատ։

Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 260,3 մլրդ դրամ՝ օգոստոսի 255,9 մլրդ դրամի համեմատ, իսկ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը՝ 4,59 տրլն դրամ՝ օգոստոսին գրանցված 4,51 տրլն դրամի համեմատ։ Ռեզիդենտներին տրված դրամային վարկերի ծավալը սեպտեմբերին կազմել է 3,01 տրլն. դրամ՝ օգոստոսին գրանցված 2,56 տրլն դրամի համեմատ, իսկ արտարժութային վարկերի ծավալը՝ 1,57 տրլն. դրամ՝ օգոստոսին գրանցված 1,55 տրլն դրամի համեմատ։

Վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 295,5 մլրդ դրամ՝ օգոստոսի 294,8 մլրդ դրամի համեմատ։ Միաժամանակ ոչ ռեզիդենտներին վարկեր են տրվել 16,2 մլրդ դրամի չափով՝ օգոստոսի 14,1 մլրդ դրամի համեմատ, իսկ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը կազմել է 279,3 մլրդ դրամ՝ օգոստոսի 280,1 մլրդ դրամի համեմատ։

Ռեզիդենտներին տրված դրամային վարկերի ծավալը սեպտեմբերին կազմել է 211,6 մլրդ դրամ՝ օգոստոսի 213,05 մլրդ դրամի համեմատ, իսկ արտարժութային վարկերի ծավալը՝ 67,8 մլրդ դրամ՝ օգոստոսի 67,2 մլրդ դրամի համեմատ։

Սեպտեմբերին առևտրային բանկերի վարկային գործարքների տոկոսադրույքը կազմել է 12,73% (օգոստոսին՝ 12,33%)։ Կենտրոնական բանկի ռեպո գործարքների տոկոսադրույքը կազմել է 9,75% (օգոստոսին՝ 10,25%)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img