Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը սեպտեմբերի վերջինն կազմել է 5,4 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 5,380,77 մլն դրամ՝ օգոստոսի 5,346,727 մլն դրամի համեմատ։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ընդ որում, ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը սեպտեմբերին կազմել է 1,27 տրլն. դրամ՝ օգոստոսին գրանցված 1,27 տրլն դրամի համեմատ, իսկ ռեզիդենտների ավանդները՝ 4,09 տրլն. դրամ՝ օգոստոսին գրանցված 4,06 տրլն դրամի համեմատ։

Հաշվետվության մեջ նշվում է, որ սեպտեմբերի վերջի ոչ ռեզիդենտների ավանդների ցուցանիշը չի ներառում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, տնային տնտեսությունների, ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների ցպահանջ (ներառյալ հաշիվները) և ժամկետային ավանդները: .

Ռեզիդենտների դրամային ավանդների կառուցվածքում 2,39 տրլն դրամ (օգոստոսին՝ 2,41 տրլն դրամ) ցպահանջ ավանդները (այդ թվում՝ հաշիվները) սեպտեմբերի վերջին կազմել են 1,09 տրլն դրամ (օգոստոսին՝ 1,1 տրլն դրամ), իսկ ժամկետային ավանդները՝ 1,30 տրլն դրամ (օգոստոսին՝ 1,31 տրլն դրամ)։

Արտարժութային ավանդների 1,7 տրլն դրամ (օգոստոսին՝ 1,6 տրլն դրամ) ցպահանջ ավանդները (այդ թվում՝ հաշիվները) կազմել են 849 մլրդ դրամ (օգոստոսին՝ 820 մլրդ դրամ), իսկ ժամկետային ավանդները՝ 851,7 մլրդ դրամ (օգոստոսին՝ 838,3 մլրդ դրամ)։

Հայաստանի բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2023 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 2,403,957 մլն դրամ, որը 22,806 մլն դրամով կամ 1%-ով գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը և 436,504 մլն դրամով կամ 22,2%-ով ավել է 2022թ․–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Սեպտեմբերին առևտրային բանկերի ավանդների գծով գործարքների տոկոսադրույքը կազմել է 8,60% (օգոստոսին՝ 8,57%)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման և վերաֆինանսավորման արտոնյալ պայմաններ.

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 31 – սեպտեմբերի 6)

Հայաստանի ֆինանսական օրակարգը անցյալ շաբաթ կապված էր կապիտալի շուկայի զարգացման, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև պետական ծրագրերի իրականացման համար միջազգային ֆինանսավորման ներգրավման հետ

ԵԶԲ-ն 2026 թ.-ի վերջին Հայաստանում կանխատեսում է 4,4% գնաճ

Հայաստանում գնաճը 2026 թ.-ի վերջին տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, կանխատեսում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ):

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img