ԿԲ ոսկեարժութային պահուստները գերազանցել են 4 մլրդ դոլարը․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի/ԱՌԿԱ/ ՀՀ Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստները գերազանցել են 4 մլրդ դոլարը, ասաց ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե այս պահին հնարավո՞ր է ավելացնել կամ համալրել պահուստները՝ հաշվի առնելով հայկական դրամի հնարավոր արժեզրկումը։

 «Անցած տարվա և 2021թ․–ի ընթացքում մենք բավականաչափ արտարժույթ ենք գնել, բայց ոչ թե պահուստների որոշակի մակարդակ ապահովելու համար, այլ այն պատճառով, որ շուկայում ձևավորվել էր որոշակի իրավիճակ, երբ կար հսկայական առաջարկ և չկար պահանջարկ այդ արժույթի նկատմամբ։ Հետևաբար, Կենտրոնական բանկը, ֆինանսական շուանկայում անկայունությունը կանխելու նպատակով,  իրականացրել է այդ գործողությունները (արտարժույթի գնման, խմբ.), ինչը հանգեցրել է պահուստների ավելացման»,- ասաց Գալստյանն ԱԺ–ում 2024թ․–ի պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի տրամաբանությունն այն է, որ պոտենցիալ ռիսկերը չի նախատեսվում զսպել կուտակված պաշարների հաշվին։

«Մենք զսպում ենք ռիսկերը լավ կառավարմամբ։ Պահուստները լրացուցիչ գործիք են, որը լրացուցիչ հարմարավետություն է ապահովում շատ բարդ իրավիճակներում»,- պարզաբանեց ԿԲ նախագահը։

Իրավիճակը Հայաստանի արժութային շուկայում

Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ ամեն օր ամրապնդվել է։ Հոկտեմբերի 2-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը գերազանցել է մեկ դոլարի դիմաց 400 դրամ հոգեբանական շեմը՝ անմիջապես ավելանալով  8,81 տոկոսային կետով՝ մինչև 402.21 դրամ, իսկ հոկտեմբերի 4-ին՝ արդեն 429.14 դրամ։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում միջբանկային շուկայում ԱՄՆ դոլարի պահանջարկի ընդհանուր ծավալը 178,3 մլն դոլարով գերազանցել է առաջարկը։ Միջին օրական պահանջարկն այս ժամանակահատվածում կազմել է 18,3 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբից մինչև օգոստոս միջին պահանջարկը կազմել է 3,3 մլն դոլար։ Այսպիսով, միջին պահանջարկը այս երկու շաբաթների ընթացքում 5,56 անգամ գերազանցել է տարեսկզբի միջին պահանջարկը։

Հոկտեմբերի 4-ին Կենտրոնական բանկը հայտարարել է արտարժույթի շուկայում գործառնություններ իրականացնելու մտադրության մասին՝ Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով։ Հոկտեմբերի 5-ին դոլարի փոխարժեքը նվազել է 10,62 տոկոսային կետով՝մինչև 418,52 դրամ մեկ դոլարի համար։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին, նույն տարվա սեպտեմբերի համեմատ, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկված փոխարժեքն աճել է 4,5 տոկոսով։ Միաժամանակ, այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է դրամի նկատմամբ դոլարի հաշվարկային փոխարժեքի 2,5 տոկոս աճ։ 2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 404,3 դրամ, ինչը 0,4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը (402,7 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարի և եվրոյաի փոխարժեքը փոքր–ինչ նվազել է, ռուբլին՝ աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 0,05 կետով և կազմել 421,97 դրամ, ռուբլին աճել է 0,028 կետով և կազմել 5,0095 դրամ

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան (ՎԻԴԵՈ)

Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը

Հայաստանում ՀՆԱ–ի աճը միջնաժամկետ հեռանկարում կանխատեսվում է մոտ 5,4–5,6%․ Ֆիննախ

Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ հեռանկարում կանխատեսում է կայուն տնտեսական աճ՝ տարեկան 5,4–5,6% մակարդակում, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր (ՎԻԴԵՈ)

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img