ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ  

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական ​​սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

«Պրիվիլեգիա» փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել բանկի պրեմիում ծառայություններից: Հաճախորդները ստանում են անհատական ​​սպասարկում, ավելի շահավետ ֆինանսական պայմաններ և սպասարկման բարձր մակարդակ։ Բանկի գրասենյակներում նման հաճախորդներն ունեն անհատական ​​հանդիպումների համար նախատեսված սենյակ՝ բանկային գործարքներ իրականացնելու հնարավորությամբ։

Առանձնացված գոտիներում «Պրիվիլեգիա» փաթեթից օգտվողները կարող են ստանալ անձնական մենեջերի խորհրդատվություն ցանկացած ֆինանսական հարցերի վերաբերյալ, բացել և համալրել ավանդ, հաշիվ կամ քարտ, կանխիկացնել միջոցներ, կատարել կոմիսիոն գործարքներ և փոխանցումներ: Ծառայության շրջանակներում անվճար սպասարկումը հասանելի է նաև հաճախորդի ընտանիքի անդամներից մեկին:

«Նոր գոտիները կբարելավեն հաճախորդների սպասարկման որակը, և վերջիններիս ստեղծման անհրաժեշտությունը, առաջին հերթին,  թելադրված է հենց հաճախորդների՝ անհատական ​​սպասարկում ստանալու ցանկությամբ։ Բանկի մասնաճյուղերում գոտիավորման հայեցակարգը մշակված է այնպես, որ նրանց ապահովի առավելագույն հարմարավետություն և գաղտնիություն: Մինչև տարվա վերջ մեր մասնաճյուղային ցանցի 10%-ը կկարողանա սպասարկել հաճախորդներին նոր «Պրիվիլեգիա» գոտիներում: 2024թ.-ին նախատեսում ենք կրկնապատկել նման գոտիների թիվը»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատեր դառնալու համար պետք է առնվազն 6 ամիս ժամկետով բանկային ավանդ ներդնել՝ սկսած 4 մլն ՀՀ դրամ գումարից (կամ համարժեք արտարժույթ), կամ վճարել ամսական սպասարկման վճար:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img