Արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված դրամական փոխանցումները 10 ամսում կազմել են 1,9 տրիլիոն դրամ՝ աճելով մոտ 1,1 անգամ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով անդրսահմանային փոխանցումները 2023 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել են 1,9 տրլն. դրամ, նշվում է  Հանրապետության կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Միևնույն ժամանակ, 2022 թվականի տասը ամիսների ընթացքում այս ցուցանիշը կազմել է 1,7 տրլն. դրամ, այսպիսով աճը կազմել է մոտ 1,1 անգամ։

Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումներն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել են 1,3 տրլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,2 մլրդ դրամի դիմաց՝ աճելով մոտ 1,1 անգամ։ ԱՄՆ-ից Հայաստան իրականացված փոխանցումները նվազել են 2023 թվականի տասն ամսում դրանց ծավալը կազմել է 211,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի 243,5 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ, Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց կողմից ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումների ծավալն այս տարվա 10 ամիսների ընթացքում կազմել է 1,3 տրլն. դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 873,3 մլրդ դրամ։ Աճը կազմել է մոտավորապես 1,6 անգամ։

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն փոխանցումներն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել են 215,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 149,6 մլրդ դրամի դիմաց, իսկ Հայաստանից ԱՄՆ՝ 145,8 մլրդ դրամ՝ 104,3 մլրդ դրամի դիմաց։

Այսպիսով, 2023 թվականի տասը ամիսների ընթացքում անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 568,4 մլրդ դրամ՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերի 881,6 մլրդ դրամի դիմաց։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img