Հայաստանի ոչ ռեզիդենտների ներդրումների պորտֆելը կազմում է մոտ 150մլրդ դրամ․ Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ոչ ռեզիդենտների ներդրումների պորտֆելը կազմում է մոտ 150մլրդ դրամ, հայտարարեց ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը։

«Կցանկանայի առանձնացնել ոչ ռեզիդենտ ներդրողներին, ակտիվ ներդրողներին։ Այս պահին նրանց պորտֆելն արդեն կազմում է հիմնական պորտֆելի (ներքին պետական պարտքի) մոտ 7%–ը կամ մոտ 150մլրդ դրամ», – ասաց Խանվելյանը Հայաստանում անցկացվող Առաջին ֆինանսաներդրումային ֆորումի ժամանակ։

Նա նշեց, որ նման միտումը լավացնում է ներդրողների կառուցվածքը։ Միաժամանակ պաշտոնյան տեղեկացրեց, որ ամսվա ընթացքում նախատեսվում է պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի էլեկտրոնային հարթակի նոր տարբերակի գործարկում։

«Դա թույլ կտա Հայաստանի ռեզիդենտներին պարտատոմսեր ձեռք բերել առցանց, ինչպես նաև ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հնարավորություն կտա գնել հայկական պետական պարտքային պարտատոմսեր ուղիղ տրամադրողից», – ասաց Խանվելյանը։

Ֆորումի ինֆորմացիոն հովանավորներն են «ԱՌԿԱ» և «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունները։

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության համաձայն, Հայաստանի ընդհանուր պետական ​​պարտքը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11,845,302 մլն դոլար՝ նախորդ տարվա 10,637,664 մլն դոլարի դիմաց։ Ընդհանուր պարտքի կառուցվածքում արտաքին պարտքին բաժին է ընկնում  6501,380 մլն դոլարը, իսկ ներքին պարտքը հասել է 5,343,922 մլն դոլարի ($1 – 404,14 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ML Fashion-ի 500 մլն դրամի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում (ՎԻԴԵՈ)

Հայկական նորաձևության մանրածախ շուկայում գործող «ML FASHION» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Cube Invest-ը հայտարարում է 5 մլրդ դրամի դրամային պարտատոմսերի տեղաբաշխման մասին

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 11-ից

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է (ՎԻԴԵՈ)

Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով

UATE Expo–ի ավելի քան 763 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում

Ներդրողները օգոստոսի 31-ից հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին

Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում

Յունիբանկը նոր ակցիա է մեկնարկել Arca «U-Teenager» քարտապանների համար, որի գլխավոր մրցանակը 1 500 000 ՀՀ դրամ է՝ արտերկրի առաջատար համալսարաններից մեկում ամառային կրթական ծրագրին մասնակցելու համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img