ԱՄՀ փոխնախագահը հայտարարել է Հայաստանին ցուցաբերվող աջակցության շարունակության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Վաշինգտոն այցի առաջին օրը մեկնարկել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ հանդիպումով, որի ընթացքում ՖՆ կողմից ներկայացվել  է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, անդրադարձ կատարվել ԱՄՀ եռամյա Պահուստային ծրագրին և վերջինիս ներքո երրորդ վերանայման աշխատանքներին ու գրանցված արդյունքներին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին ԱՄՀ շարունակական աջակցության համար` հատկապես տեխնիկական աջակցության գործիքների միջոցով: Իր հերթին ԱՄՀ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակելու աջակցությունը:

ՖՆ պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել նաև ՀԲ կրթության և տրանսպորտի թիմերի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են նշյալ ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տրանսպորտային խոշոր տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

ՀԲ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ հայկական պատվիրակության համար կազմակերպվել է նաև «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» առանձին հանդիպում, որին մասնակցել են Հիմնադրամի դոնոր հանդիսացող մի շարք երկրների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում նախարարի կողմից ներկայացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը, ինչպես նաև մշակվող միջնաժամկետ ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:

Վերջինիս շրջանակներում հատուկ շեշտադրվել է բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման առաջնահերթությունը: 

Հիշեցնենք, որ 2023թ․ դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից հիմնադրված «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» («Global Concessional Financing Facility», Հիմնադրամ) շահառու, որի նպատակն է աջակցել փախստականներ ընդունող երկրներին: Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ հիմնադրամին թիրախային՝ Հայաստանի օգտին հատկացրել է 10 միլիոն եվրո, ԱՄՆ-ն՝ 5 միլիոն եվրո։

ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների  երկրորդ օրը հայկական պատվիրակությունը մասնակցել է «Միջին միջանցքի» ներքո համագործակցության և խաղաղության նախաձեռնությունների վերաբերյալ քննարկմանը։

Մասնավորապես, քննարկվել են «Միջին միջանցքի» նախագծին ՀՀ հնարավոր մասնակցության հեռանկարները և ուղղությունները։ Հայկական կողմն ընդգծել է նման տարածաշրջանային նախաձեռնություններին ՀՀ մասնակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել մասնակցելու վերջինիս միանալու համար անհրաժեշտ աշխատանքներին։

ՖՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Հայաստանն ընդգրկող երկրների խումբը համակարգող գործադիր տնօրեն պարոն Եվգենի Ռուգենաթի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերին, այնպես էլ առաջիկայում ջրային, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերին, կարևորվել է նաև ընթացիկ բյուջետային աջակցության ծրագիրը։

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքները և դրանց հասցեագրման հնարավոր տարբերակները, ինչպես նաև նրանց ինտեգրման մեխանիզմների ֆինանսավորման հարցերը։

Հանդիպումներ են կայացել նաև ԱՄՀ՝ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ:

Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի հետ ընթացիկ համագործակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, ԱՄՀ եռամյա Պահուստային ծրագրին և վերջինիս ներքո երրորդ վերանայման աշխատանքներին:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img