ՀՀ–ում դրամական զուտ փոխանցումները փետրվարին տարեկան կտրվածքով կրճատվել են 63,3%–ով, բայց ամսվա կտրվածքով աճել են մոտ 4 անգամ․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում փետրվարին զուտ դրամական փոխանցումները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 63,3%-ով, սակայն նախորդ ամսվա համեմատ աճել են գրեթե 4 անգամ։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – April 2024» զեկույցում։

Հետազոտության մեջ նշվում է, որ դրամական փոխանցումների ներհոսքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 42,5%-ով՝ պայմանավորված Ռուսաստանից ներհոսքի 53,5%-ով անկմամբ։

Արտահոսքը նույնպես տարեկան կտրվածքով նվազել է 24,2%-ով, ընդ որում դեպի արտահոսքը դեպի Ռուսաստան նվազել է 5,9%-ով:

 «Հատկանշական է, որ միջոցների արտահոսքը դեպի ԱՄՆ տարեկան կտրվածքով աճել է 139%-ով»,- ասվում է հետազոտության մեջ։

Ըստ Կենտրոնական բանկի՝ 2024 թվականի փետրվարին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից հօգուտ ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 121 մլն դոլար՝ 2024 թվականի հունվարի 32,2 մլն դոլարի և 2023թ․–ի փետրվարի 332,1 դոլարի համեմատ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img