Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024թ․–ի առաջին եռամսյակում կազմել է 83,1մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է շուրջ 83,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճելով 19%-ով։ Այս մասին են վկայում հայկական բանկերի հաշվետվությունների տվյալները, որոնք հրապարակվում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան։

Նշենք, որ Հայաստանում գործող բոլոր 18 բանկերն այս տարվա առաջին եռամսյակն ավարտել են շահույթով։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել են 9 424.5 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ աճը կազմել է 2.6%), իսկ վարկային ներդրումների ծավալը կազմել է 5117.3 մլրդ դրամ՝ տարեսկզբից ավելանալով 1,7%–ով։

Ընդհանուր պարտավորությունները 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ հասել են 7843.3 մլրդ դրամի, ընդ որում հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 5586.9 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 1.8%-ով։

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 1581,2 մլրդ դրամ՝ հունվար-մարտին աճելով 6,9%-ով։ ($1 – 392,60 դր.) -0-

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է 1,581․2մլրդ դրամ՝ հունվար–մարտին ավելանալով 6.9%–ով ($1 – 392.60 դրամ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img