Մեկնեք Փարիզ Յունիբանկի և Visa–ի հետ՝ Օլիմպիական խաղերը դիտելու

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․/ԱՌԿԱ/․ Visa-ն և Յունիբանկը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ շարունակում են իրականացնել համատեղ արշավ, որի շրջանակում խաղարկվում են տարբեր նվերներ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել դրամական մրցանակներ, օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, ինչպես նաև` գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու:

Յունիբանկն արդեն իսկ ամփոփել է արշավի երկրորդ խաղարկության արդյունքները և հաղթողներին հանձնել նվերները: Մրցանակների հանձնմանը ներկա էին նաև Unisport ակումբի անդամներ՝ աշխարհի բացարձակ գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը և հրաձգության Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր ու ռեկորդակիր Էլմիրա Կարապետյանը:

Արշավին մասնակցելու համար Յունիբանկի քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ Visa քարտով: Արշավի ավարտին հայտնի կդառնան գլխավոր մրցանակի հաղթողները, ովքեր կմեկնեն Փարիզ՝ 2024թ. Օլիմպիական խաղերը դիտելու:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img