ՀՀ առևտրային բանկերն այսուհետ նոր քարտային վարկեր կարող են տրամադրել միայն դրամով

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի/ԱՌԿԱ/ Հայաստանի առևտրային բանկերն այսուհետ արտարժույթով կարող են միայն դեբետային քարտեր թողարկել, իսկ նոր քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ) կարող են տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության դրամով, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, կարևորելով ֆիզիկական անձանց արժութային ռիսկերից զերծ պահելուն ուղղված քաղաքականությունը, որն ամրագրված էր նաև 2023 թվականի մայիսից ուժի մեջ մտած «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Օրենքի փոփոխություններում1, 2024 թվականի մայիսի 24-ին որոշել է hետ կանչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 11-ի ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 51 և 81 մասերի մասին» թիվ 1 պաշտոնական պարզաբանումը, ըստ որի առևտրային բանկերին թույլատրվում էր տրամադրել նաև արտարժույթային քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ):

Իրականացված վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ տրամադրված արտարժութային քարտային վարկերի մոտ 70%-ը գրավով ապահովված վարկեր են։ Բացի այդ, արտարժութային քարտային վարկերի պորտֆելում գերակշռում են 7 տարի և ավել ժամկետայնությամբ քարտային վարկերը, և պորտֆելի միջին պայմանագրային ժամկետը 8 տարի է։

Ընդ որում, վերջին շրջանում զգալի աճել են երկարաժամկետ քարտային վարկերը, մասնավորապես` 2023 թվականի հունվարի 31-ից 2024 թվականի մարտի 31-ն ընկած հատվածում աճել են 9.73%-ով, այն դեպքում երբ նույն ժամանակահատվածում 12-15 տարի ժամկետայնությամբ արտարժութային վարկային գծերը աճել են 34.57%-ով: Միևնույն ժամանակ, 01.04.2024 թվականից մինչև 12.05.2024 թվականը ֆիզիկական անձանց տրամադրված արտարժութային սպառողական վարկերի ծավալը 31.4%-ով ավել է նխորդ տարվա միևնույն ժամանակահատվածում տրամադրված վարկերի ծավալից:

Վերոնշյալը վկայում է, որ նշված քարտային վարկերը ընթացիկ մանրածախ գնումների համար օգտագործելու և ընթացիկ արագ մարելու փոխարեն հիմնականում մեկ մեծ գնման համար են օգտագործվում և երկարաժամկետ ժամանակահատվածում մարվում՝ շեղվելով քարտային վարկի տրամաբանությունից և երկարաժամկետում ստեղծելով տատանողականության ռիսկեր՝ ֆիզիկական անձանց առավել զգայուն դարձնելով արտարժութային ռիսկի նկատմամբ։

Դիտարկելով նաև շուկայում առկա քարտային վարկեր ունեցող որոշ սպառողների համար տվյալ վարկատեսակի հարմարավետությունը, որի վերաբերյալ նաև մտահոգություն էին բարձրացրել առևտրային բանկերը՝ ԿԲ խորհրդի կողմից քննարկվել են նշված վարկատեսակի գծով առաջացող հիմնական ռիսկերի զսպման մի շարք այլ տարբերակներ՝ մասնավորապես ըստ ռեզիդենտության, գրավով ապահովվածության, կարճաժամկետ կամ փոքրածավալ վարկերի համար տարբերակված մոտեցման կիրառումը։  Սակայն, նշված տարբերակների դեպքում տվյալ վարկատեսակների նկատմամբ վերահսկողության իրականացման հանրային ծախսը գնահատվել է անհամաչափ մեծ, որի հետևանքով առաջնայնություն է տրվել Պարզաբանման հետ կանչմանը:

ԿԲ–ից նշել են, որ արտարժութային քարտային վարկերը կազմում են ընդհանուր սպառողական վարկային պորտֆելի 7-8%։

Ուստի, հաշվի առնելով արտարժութային քարտային վարկերի ցածր տեսակարար կշիռը՝ ներկա փուլում փոփոխության իրականացումը ֆինանսական միջնորդության տեսանկյունից տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա, և փոխարենը զերծ կպահի հասարակությանը ապագայում զգալի արտարժութային ռիսկ ստանձնելուց։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները

Յունիբանկը որոշում է կայացրել անփոփոխ թողնել անշարժ գույքի գրավով սպառողական և հիփոթեքային վարկերի ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքները, որոնք ենթակա էին բարձրացման 2026 թվականի մայիսին

Հայկական դրամին կցված սթեյբլքոյնները զգալիորեն կնվազեցնեն անդրսահմանային վճարումների ծախսերը․ ԿԲ նախագահ

Հայկական դրամին կցված սթեյբլքոյնները թույլ կտան բնակչությանը կատարել ներքին վճարումներ, ինչպես նաև զգալիորեն կնվազեցնեն անդրսահմանային վճարումների ծախսերը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին

Հայաստանի արտարժույթի շուկայում անհրաժեշտ է ապահովել անընդհատ իրացվելիություն և արդար գնագոյացում. ԿԲ

Հայաստանի կենտրոնական բանկի գլխավոր խնդիրներից մեկը արտարժույթի շուկայում անընդհատ իրացվելիության և արդար գնագոյացման ապահովումն է, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված փաթեթային առաջարկ, որը ներառում է հաշվարկային հաշիվ, բիզնես քարտ և հեռահար բանկային սպասարկման համակարգ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի մայիսի 26-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մայիսի 25-ի համեմատ նվազել է 0.27 կետով՝ կազմելով 367.74 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img