Tue, 10 February
1.1 C
Yerevan
USD: 377.97 RUB: 4.87 EUR: 448.20 GEL: 140.60 GBP: 514.19

Bybit–ի 2024թ․ հաշվետվություն․ վենչուրային ֆինանսավորումը վերականգնվում է ենթակառուցվածքի, խաղերի և արհեստական բանականության համար

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/ԱՌԿԱ/․ Առևտրի ծավալով աշխարհում երեք խոշորագույն կրիպտոարժութային բորսաներից մեկը՝ Bybit–ը, Treehouse–ի հետ համագործակցությամբ, որը թվային ակտիվների պրոֆեսիոնալ ակնարկ առաջարկող առաջատար հետազոտական ինստիտուտ է, թողարկել է հաշվետվություն 2024թ․–ի ինստիտուցիոնալ արդյունաբերության մասին։ Հաշվետվության մեջ ներկայացվել է աշխարհում կրիպտոարժույթի ընթացիկ վիճակի լայնածավալ վերլուծություն, որը դիտարկվում է ավանդական ֆինանսների հետ համեմատությամբ (TradFi)։

2023թ․–ի հոկտեմբերից 2024թ․–ի մարտ ընկած ժամանակահատվածում կրիպտոարժութային հատվածը վերապրել է արժեքի զգալի  թռիչք․ նրա շուկայական արժեքը աճել է 1 տրիլիոն դոլարից մինչև ավելի քան $2,5 տրլն. մարտի վերջին։ Աճի նման հետագիծն արտացոլում է ներդրողների աճող վստահությունն ու կապիտալի զգալի ներհոսքը կրիպտոարժութային էկոհամակարգ։

Հիմնվելով եզրակացությունների վրա՝ հաշվետվությունը բացահայտում է դերիվատիվների շուկայում «ցուլային» միտումներ, ինչպես նաև BTC-ի և ETH-ի համար ավելի ագրեսիվ ակտիվության նշաններ: Հաշվետվության մեջ նաև դիտարկվում է ինստիտուտների ներդրումային վարքագիծը ցանցային չափումների միջոցով և աճող հետաքրքրությունն արհեստական բանականության և BTC էկոհամակարգի նախագծերի նկատմամբ։

Բացի այդ, հաշվետվության մեջ ուսումնասիրվում է  ETF-ի պոտենցիալ երկարաժամկետ ազդեցությունը և ներկայացվում է պատկեերացում այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել բիթքոյնի առաջիկա կրկնակի կրճատումից, ինչպես նաև դիտարկվում են առանցքային թեմաները «ցուլային» աճի համար 2024թ․–ին, որը սկսում է գրանցել վերելքի առաջին նշանները։

Ինստիտուցիոնալ ուշադրության ոլորտներ․ հիմնական պահեր․

1․ Դերիվատիվների շուկան դառնում է ավելի «ցուլային»

2024թ․–ի մարտին, 30 օրվա ընթացքում, call և put օպցիոնների միջև երկարաժամկետ հարաբերակցության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած մարտին շուկայի կողային շարժմանը «ցուլային» տրամադրությունները զգալիորեն ուժեղանում են, ընդ որում և′ BTC–ին, և′ ETH–ին գրանցում են մեծ առավելություն դեպի call։

Այս միտումը վկայում է այն մասին, որ ներդրողներն ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ պահպանում են «ցուլային» տրամադրվածություն այս երկու կրիպտոարժույթների երկարաժամկետ գնային ներուժի համար։

2. Բիթքոյնը՝որպես կատարյալ հեջ TradFi–ի համար

BTC-ի և ETH–ի հարաբերակցությունն ավանդական ինդեքսների, բաժնետոմսերի և ֆիքսված եկամուտների հետ ամեն դեպքում մնում է  3 %–ից ցածր։ Հատկապես պետք է նշել, որ BTC–ին գրանցում է եկամտաբերության բացասական հարաբերակցություն հիմնական ֆոնդային ինդեքսների հետ, ինչը մատնանշում է, որ այն ունի դիվերսիֆիկացիոն հեջի դեր բաժնետոմսերին ուղղված պորտֆելների համար։

BTC-ի և ETH–ի համեստ 5 տոկոսանոց բաշխման դեպքում (հավասար մասնաբաժիններով) Շարպի S&P 500 գործակիցը կարող է ավելացվել՝ 2,20–ից մինչև 3,15, ինչը կազմում է 43,6 %։ Այս էֆեկտն ավելի ցայտուն է դառնում, երբ ներդրողներն իրենց վրա ռիսկեր են վերցնում և ավելի շատ կապիտալ են ուղղում իրենց կրիպտոպորտֆելներ։

3․ Նոր հետաքրքրություն թեկնածուների շղթաների նկատմամբ

2023 թվականի 4-րդ եռամսյակի սկզբից ի վեր, թեկնածուների շղթաների հարազատ տոկենները զգալի արդյունավետություն են ցուցաբերել՝ ETH-ի հետ համեմատ: Օրինակ, SOL-ը դարձել է առաջատար այդ թեկնածուական տոկենների շարքում՝ շարունակելով 2021 թվականին գրանցած միտումը՝ դառնալով խոշորագույն թեկնածուական շղթան TVL-ով և գործարքների ծավալով:

4․ Ֆինանսավորման ավելացում․ ենթակառուցվածք, խաղեր և արհեստական բանականության նախագծեր

Վենչուրային (VC) ֆինանսավորումը կրիպտոարդյունաբերության մեջ զգալիորեն աշխուժացել է: 2023 թվականի չորրորդ եռամսյակում վենչուրային մասնակցությամբ գործարքների թիվն աճել է 21%-ով և կազմել 174 գործարքի, իսկ բացահայտված ֆինանսավորման ծավալը հասել է 1,42 մլրդ դոլարի, ինչը 29%-ով ավել է։ 2024 թվականի 1-ին եռամսյակում գրանցվել է 1,94մլրդ դոլարի բացահայտված ֆինանսավորմամբ 243 գործարք, ինչը 36%-ով ավել է՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակի համեմատ։

Ենթակառուցվածքային նախագծերը շարունակում են մնալ վենչուրային ներդրողների ուշադրության կենտրոնում՝ զգալի կապիտալ ներգրավելով բլոկչեյն էկոհամակարգի հիմնարար տարրերին աջակցելու համար: Այդ նախագծերն ընդգրկում են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ ապարատային դրամապանակները և բլոկչեյն տվյալների մատակարարներն՝ առաջարկելով կարևորագույն տարբերակներ՝ ոլորտի խնդիրների լուծման և նորարարությունների խթանման համար:

Կրիպտոարժութային շուկայի հետ ավանդական շուկայի ինտեգրմանը զուգընթաց՝ TradFi-ի մասնակիցները և նորեկները մշտապես բախվում են խնդիրների հետ, որոնք կապված են ավելացող դժվարությունների շրջանում կողմնորոշվելու անհրաժեշտության հետ: Իրադարձությունների մասին տեղյակ լինելու համար շատ կարևոր է լինել այս զարգացող լանդշաֆտի առաջնամասում։

Ամբողջ հաշվետվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Շուկայի կապիտալիզացիան հունվարին ավելացել է 6,96%–ով՝ գերազանցելով 473 մլրդ դրամը․ Հաաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026թ․–ի հունվարին կազմել է շուրջ 473․4 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 21%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.96%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 202 գործարք

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են, մինչդեռ դոլարը նվազել է

2026 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, փետրվարի 3-ի համեմատ, նվազել է 0.18 կետով՝ կազմելով 378.26 դրամ

Յունիբանկը հայտարարություն է տարածել

Յունիբանկը մեկնաբանել է հակառուսական պատժամիջոցների ԵՄ փաթեթում ներառվելու վերաբերյալ հրապարակումը

Հունվարին Հայաստանում գրանցվել է 3,8% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թ.-ի հունվարը 2025 թ.-ի հունվարի նկատմամբ) կազմել է 3,8%:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պայմանավորված առաջարկի և պահանջարկի հավասարակշռությամբ. Գալստյան

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը՝ վերաֆինանսավորման դրույքաչափն անփոփոխ թողնելու վերաբերյալ, հիմնականում պայմանավորված է պահանջարկի և առաջարկի միջև հավասարակշռվածությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img