ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․ Վերանորոգումից հետո ՎՏԲ-Հայաստան Բանկը  վերաբացել է Նոր Նորք համայնքում գործող մասնաճյուղը։ Բանկն ընդլայնել է գրասենյակի տարածքը մինչև 300 քմ, որտեղ կսպասարկվեն ավելի քան 15 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդներ։ Մասնաճյուղում բացվել է նաև «Պրիվիլեգիա» սպասարկման հատուկ գոտի՝ պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում թիվ 15 մասնաճյուղը գործում է 2014թ․-ից։ Հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով՝ Բանկը թարմացրել է գրասենյակի դիզայնը և ընդլայնել է վերջինիս տարածքը: Աշխատատեղերի ձևավորումն ու դասավորվածությունը մտածված են այնպես, որ հաճախորդները ստանան անհատական մոտեցում և հարմարավետություն սպասարկման բոլոր փուլերում: Մասնաճյուղի տարածքում տեղադրված են երկու բանկոմատ, որոնք հասանելի են 24 ժամ, և վճարային տերմինալ, որը թույլ է տալիս իրականացնել ավելի քան 300 բանկային գործարք՝ առանց պլաստիկ քարտի կիրառության:

Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր: Բացվել է նաև առանձնացված «Պրիվիլեգիա» գոտի՝ պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար: Այստեղ նրանք կարող են ստանալ անհատական մենեջերի խորհրդատվություն ցանկացած ֆինանսական հարցի վերաբերյալ։

«Այսօր երկրում գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 53 մասնաճյուղ: Երևանում գործում է 22 մասնաճյուղ: Մենք աշխատել ենք անել այնպես, որ դրանք գտնվեն մեր հաճախորդների համար ամենահարմար վայրերում։ Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև մասնաճյուղերում բարձրակարգ և հարմարավետ սպասարկմանը։ Բանկը վերափոխել է ամենապահանջված մասնաճյուղերից մեկը՝ Նոր Նորքի մասնաճյուղը․այժմ այն ​​դարձել է ավելի ընդարձակ և գործում է նոր ձևաչափով»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Թիվ 15 մասնաճյուղը գտնվում է Նոր Նորքում՝ Գայի պողոտա 10/3 հասցեում և աշխատում է աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-17:00, շաբաթ օրերին՝ 10:00-14:00։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img