«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝ թվային լուծում, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը։

Ապառիկ գնումներ իրականացնելու  համար այլևս պարտադիր չէ վաճառակետերի աշխատակիցների ներգրավվածությունը վարկային սահմանաչափի հաստատման, անձնական տվյալների մշակման և այլ գործընթացների համար։

Բավական  է միայն վաճառակետում  հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու  ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով՝  հաճախորդի սմարթֆոնի միջոցով։

Ավելին, հաճախորդները հնարավորություն ունեն, նախքան վաճառակետ այցելելը, InecoMobile հավելվածում կամ www.sprintonline.am հարթակում ստուգելու և  ակտիվացնելու իրենց վարկային սահմանաչափը,  ինչի արդյունքում վաճառակետում ապառիկի ձևակերպման գործընթացը կտևի ընդամենը 1-2 րոպե։

 «Ինեկոբանկը, կանգնած լինելով ապառիկ գնումների ֆինանսավորման մշակույթի ակունքներում, իսկ այսօր արդեն հանդես գալով որպես առաջատար թվային բանկ, իր հաճախորդներին է առաջարկում բոլորովին նոր փորձառություն՝ դասական դարձած «Ապառիկը տեղում» ծառայությունը տեղափոխելով նրանց սմարթֆոններ»,-  նշում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը։ –  «Մեր թվային նորարարությունների նպատակն է խնայել հաճախորդների ժամանակը և մեր ծառայությունները հարմարեցնել յուրաքանչյուրի կենսակերպին ու պահանջմունքներին»։

Ապառիկ գնումներ կաատարելու այս հնարավորությունից կարող են օգտվել նաև Ինեկոբանկի ծառայություններից երբևէ չօգտված անձինք։ Առաջին անգամ սահմանաչափ ակտիվացնելիս  սմարթֆոնի միջոցով կիրականացվի բիոմետրիկ նույնականացում։ 

InecoMobile հավելվածում և www.sprintonline.am հարթակում գրանցվելիս հաճախորդները, ապառիկից բացի, կարող են ստուգել և օգտագործել այլ վարկատեսակներ ևս՝ կանխիկ վարկ անմիջապես քարտին, վարկային գիծ, գործող վարկերի վերաֆինանսավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկ և ավելին:

Ինեկոբանկի բոլոր պրոդուկտներն ու ծառայությունները ներկայացված են  պաշտոնական կայքէջում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է 5,1 տրլն դրամ, անկումը՝ 3,5%․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

«Կուբ Ինվեսթ»–ը խթանում է Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը

Տեղի է ունեցել «INVESTMENT PERSPECTIVES 2026» /«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» միջազգային կոնֆերանսը

Հայաստան առևտրային բանկերում ավանդների ծավալը հուլիսի վերջին կազմել է շուրջ 8,3 տրլն դրամ

Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 8 289 634 մլն դրամ՝ հունիսի 8 070 715 մլն դրամի դիմաց

Ինչո՞ւ է Հայաստանի կապիտալի շուկան շարունակում բանկային մնալ․ Landmark Capital-ի CEO-ի 5 եզրակացությունը

Հայաստանի տնտեսությունն աճում է, երկրում զգալի մասնավոր կապիտալ կա, իսկ շուկայի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքն ու օրենսդրական դաշտը Գոռ Գևորգյանը բավարար է գնահատում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img