Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին և Աղավնաձոր համայնքների  երկու դպրոցների տանիքներին արևային կայաններ կտեղադրվեն, որի արդյունքում դպրոցները տարեկան 5 միլիոն դրամ կխնայեն։ Խնայված միջոցներով նշված դպրոցների առաջինից չորրորդ դասարանի երեխաները կստանան անվճար սնունդ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ծրագիրն իրականացվում է Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։

«Շատ կարևոր է, որ դպրոցական հասակից երեխաները տեսնեն, թե նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ձևավորված խնայողություններն ինչ արդյունք կարող են գրանցել։ Այս նախագծով դպրոցներում լուծելու ենք երկու խնդիր. դպրոցները դառնալու են էներգախնայող և կրթական բարձր համակարգ է ձևավորվելու այնտեղ։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան որակյալ է երեխաների սնունդը, այնքան բարձր է նրանց կրթության որակը»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը։

«Սա հետաքրքիր նախաձեռնություն է, որի շրջանակում տեղադրվող արևային կայանները օգնելու են դպրոցներին խնայողություններ անել և գումարը ծախսել դպրոցականների սննդի համար: Հայաստանում շատ արև կա և արևային էներգիան կարող է օգնել. այս ամենը հիանալի է»,- նշել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն։

«Սա շատ լավ ծրագիր է, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։ Հիմնադրամը, լինելով այլընտրանքային էներգիայի ջատագով և կարևորելով համայնքների զարգացումը,  մեծ  ուրախությամբ ներառվել է այս համագործակցության մեջ։ Ծրագիրն իրականցվում է Ակբա բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած Visa Բարերար քարտապանների կատարած գործարքներից ձևավորված միջոցներով»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img