ԵԱԶԲ–ի ներդրումների համախառն ծավալը մինչև 2026թ․ կմոտենա 11մլրդ դոլարի․ Պոդգուզով

ԱԼՄԱԹԻ, 27 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ ներդրումների համախառն ծավալը մինչև 2026 թվականը կկազմի գրեթե 11 մլրդ դոլար, ասաց ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

 «Եվրասիական զարգացման բանկի ռազմավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականը մեր բաժնետերերի երկրների տնտեսություններում ներդնել գրեթե 11 միլիարդ դոլար: Մեր ռազմավարությունը շատ լավ դիրքավորված է, որպեսզի կարողանանք զարգացնել համագործակցությունը միջազգային զարգացման բանկերի հետ, քանի որ տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները գլոբալ են», – ասաց Պոդգուզովը Ալմաթիում բանկի տարեկան ժողովի ժամանակ:

Բանկի ռազմավարության համաձայն՝ նոր ռազմավարական շրջանում ԵԱԶԲ-ն կենտրոնանալու է իր՝ որպես զարգացման բանկի դերի ամրապնդման վրա այն երկրներում, որտեղ գործում է և կենտրոնանալու է ընդգծված ինտեգրացիոն էֆեկտով ներդրումային նախագծերի խթանման և իրականացման վրա։ Այս ուղղությամբ բանկը առաջին հերթին կֆինանսավորի նախագծեր, որոնք ստեղծում են շարունակական միջերկրային արտադրական համագործակցության շղթաներ, նախագծեր, որոնք ստեղծում են մուլտիպլիկատիվ միջերկրային և անդրսահմանային էֆեկտներ և ենթակառուցվածքային նախագծեր: Այս ոլորտում աշխատանքի առաջնահերթ ուղղությունների օրինակներ կլինեն նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների և լոգիստիկայի, ջրային և էներգետիկ համալիրի և թվային ենթակառուցվածքների ոլորտում:

ԵԱԶԲ–ի մասին

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) բազմակողմ զարգացման բանկ է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ Ավելի քան 18 տարի ԵԶԲ-ն նպաստում է տնտեսական կապերի ամրապնդմանը և ընդլայնմանը և իր մասնակից երկրների համակողմանի զարգացմանը։ ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 միլիարդ ԱՄՆ դոլար: ԵԱԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով:

«ԱՌԿԱ» գործակալությունը տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ինֆորմացիոն հովանավորն է։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս...

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img