OVIO- ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 26-ին OVIO ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց  «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը։

Հաշվի առնելով աճող տեխնոլոգիական պահանջներից բխող թվային տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը, միջազգային տեխնոլոգիական միտումներին հետևելու և համապատասխանելու կարևորությունը, Տվյալների մշակման կենտրոնների և դրանցում գործարկվող ամպային տեխնոլոգիաների դերը, տեղեկատվական անվտանգության կարևորությունը պետական և մասնավոր հատվածի համար՝ համաժողովի շրջանակում տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց ներկայացնել սեփական փորձն ու տեսլականը Հայաստանը տեխնոլոգիապես այլ մակարդակ տեղափոխելու հարցում։

«Տվյալների ծավալի աճով պայմանավորված՝ առաջ են գալիս նոր մարտահրավերներ։ Պետական և մասնավոր հատվածի համար կարևորագույն բաղադրիչ է դարձել կիբերանվտանգությունը, տվյալների պահպանման հուսալիությունը ու այլ նոր տեխնոլոգիական լուծումները։  

Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները։ Մենք բոլորովին վերջերս գործարկել ենք տարածաշրջանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը և կարևորում ենք ոլորտի մասնագետների և շահագրգիռ կազմակերպությունների մոտեցումները և կարիքները։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնն արդեն իսկ հսկայական ներուժ ունի․ 210-ից ավելի սերվերային պահարան, սնուցում երկու անկախ ենթակայանից, 2  ՄգՎ հզորություն,  ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխանություն։» – նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Համաժողովի ընթացքում OVIO-ն և  ցանցային հասանելիության լուծումներով հայտնի QRATOR LABS միջազգային ընկերությունը ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ միավորելով սերտիֆիկացված Տվյալների մշակման կենտրոնի ու ամպային լուծումների մատակարար OVIO-ի և
սեփական գեո-բաշխված ֆիլտրման ցանցի բազայի վրա հիմնված  ցանցային անվտանգության ամպային ծառայությունների մատակարար QRATOR LABS-ի լայն և համապարփակ լուծումները։

Համաժողովի շրջանակում խոսնակները հանդես եկան տարբեր թեմաներով․ OVIO-ի՝  Տվյալների մշակման կենտրոնի ամպային ծառայությունների կիրառությունը և դերը պետական և մասնավոր սեկտորի համար, պետության և բիզնեսի թվային վերափոխման դինամիկան, Տվյալների մշակման կենտրոնների համաշխարհային միտումները, ամպային ծառայությունների մատակարարների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների իմացության կարևորությունը, կիբերանվտանգությունը և այլն։

Համաժողովին մասնակցեցին և ելույթով հանդես եկան ՀՀ Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրենը, Կենտրոնական Բանկի Տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ղեկավարը, Uptime և Lenovo համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչները և այլոք։ Հարկ է նշել, որ OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են տվյալների պահպանման համակարգերի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի՝ Lenovo-ի սարքավորումները։  Այս համագործակցությունն ու ինտեգրումն ապահովում է բարձր արդյունավետություն և հուսալիություն Տվյալների մշակման կենտրոնի հաճախորդների համար:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img