ՀՀ բանկային համակարգի շահույթը 2024թ․–ի 9 ամսում ավելացել է 25%–ով՝ մինչև 267,6մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին գերազանցել է 267,6 մլրդ դրամը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 25%-ով։ Այս մասին են վկայում հայաստանյան բանկերի հաշվետվությունները, որոնք հրապարակվում են՝ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան։

Ընթացիկ տարվա 9 ամսում ստացված ընդհանուր շահույթի 95,5մլրդ դրամը և 36%–ը ստացվել է երրորդ եռամսյակում, ինչը 7,3%–ով գերազանցում է երկրորդ եռամսյակի ցուցանիշը։

Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործող բոլոր 18 բանկերն աշխատել են շահույթով, թեև երեքի մոտ շահույթը նվազել է 18%-ով։ Միաժամանակ 15 բանկերի շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 27,7%-ով։

Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 10,144.1 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ՝ աճը կազմել է 10.5%, իսկ երրորդ եռամսյակում՝ 4.3%)։ Բանկերի վարկային ներդրումների ծավալը, չհաշված պահուստը, կազմել է 5758,4 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 14,5%-ով։

9 ամիսների ընդհանուր պարտավորություններն աճել են 9.1%-ով և կազմել 8404.7 մլրդ դրամ, ընդ որում հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 5914.0 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 7.2%-ով:

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 1739,4 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 17,8%-ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img