Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ ապագա որոշումներն անհրաժեշտ է, որ շարունակվեն առաջնորդվել գնաճի զարգացումներով․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի/ԱՌԿԱ/ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ ապագա որոշումներն անհրաժեշտ է, որ շարունակվեն առաջնորդվել գնաճի զարգացումներով և գնաճի սպասումներով։ Այս մասին նշվում է ԱՄՀ հայկական առաքելիության ղեկավար Իվա Պետրովայի հայտարարության մեջ սեպտեմբերի 18–ից հոկտեմբերի 1–ը Հայաստան այցի արդյունքում։

ԱՄՀ–ից նշում են, որ անհրաժեշտ է, որ ճկուն փոխարժեքը մնա որպես շոկերի հիմնական կլանիչ և ողջունելի է իշխանությունների՝ միջազգային պահուստների առողջ բուֆերներ պահպանելու հանձնառությունը։


«Դրամավարկային, փոխարժեքի և ֆինանսական կանոնակարգման թափանցիկության բարձրացման ընթացիկ ջանքերն օգնում են ՀՀ ԿԲ քաղաքականության վերաբերյալ հաղորդակցության բարելավմանը, և անհրաժեշտ է շարունակել ՀՀ ԿԲ նորմատիվային և վերահսկողական դաշտի ուժեղացման ջանքերը։ Ֆինանսական ռիսկերի իր շարունակական մշտադիտարկմամբ, ներառյալ վերջերս իրականացված կապիտալի հակացիկլային շեմի բարձրացմամբ, ՀՀ ԿԲ-ն շարունակում է զգոն մնալ ֆինանսական հատվածի ռիսկերը մեղմելու հարցում», – նշվում է Պետրովայի հայտարարության մեջ։

Այս տարվա սեպտեմբերի 10-ին ՀՀ Կենտրոնական բանկը 0,25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 7,50%: Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 11-րդ անընդմեջ նվազումն է նախորդ տարվա հունիսից և վեցերորդը՝ այս տարվա սկզբից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img