Հայաստանը ՎԶԵԲ–ից 236մլն եվրոյի վարկ կստանա Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) Հայաստանին 236 մլն եվրոյի չափով վարկ ստանալուն, որը կուղղվի Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցմանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն ասաց, որ նախատեսվում է կառուցել 60 կմ երկարությամբ ճանապարհի նոր հատված, որով արագությունը 50 կմ/ժ-ից կհասցվի 100 կմ/ժ-ի։

Նախագծի իրականացման ընթացքում կկառուցվեն եռագիծ ճանապարհներ՝ ասֆալտբետոնե ծածկով, 5 թունել, 11 կամուրջ, 68 պարիսպ և 43 հենապատ։ Նախագծի ավարտի ամսաթիվը 2032 թվականի նոյեմբերն է:

Հարավային հատվածի կառուցման ողջ նախագծի նախահաշվային արժեքը կազմում է 452 մլն եվրո։ Փոխնախարարը հայտնեց, որ նախատեսվում է նաև 137 մլն եվրոյի վարկ ստանալ Եվրոպական ներդրումային հիմնադրամից, իսկ մնացած 79 մլն-ը ֆինանսավորելու է կառավարությունը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img