Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան միացել են Թաբադուլ Հաբին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) ստորագրել են համագործակցության պայմանագիր Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) հետ։ Պայմանագրի շրջանակում AMX-ը կմիանա Թաբադուլ բորսայական թվային հաբին, դառնալով յոթերորդ բորսան, որն անդամակցում է հաբին։ Այս համագործակցությունը նպաստում է միջազգային ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը և ապահովում է ռազմավարական հնարավորություններ դեպի նոր շուկաներ՝ ընդլայնելով երկկողմանի ներդրումային հասանելիությունը, հայտնում է Հայաստանի ֆոնդային բորսան։

Սույն պայմանագիրը կապահովի ուղիղ առևտրի հասանելիություն AMX-ի և ADX-ի միջև՝ նպաստելով ինչպես ներդրողների, այնպես էլ ներդրումային ընկերությունների հնարավորությունների ընդլայնմանը։ Թաբադուլ հարթակի միջոցով բրոքերները կարող են հեռավար մուտք գործել երկու բորսաների շուկաներ՝ խթանելով առևտուրը և ձևավորելով համագործակցության նոր ուղիներ բիզնեսի զարգացման համար։ Ավելին, Թաբադուլի միջսահմանային առևտրային հնարավորությունները թույլ են տալիս անդամ բորսաների ներդրողներին մասնակցել միմյանց IPO-ներին՝ դրանով իսկ դիվերսիֆիկացնելով իրենց պորտֆելները և օգտվելով ներդրումային ընդլայնված հնարավորություններից։

Մինչ այսօր Թաբադուլ հաբը միավորել է մոտ 4 միլիոն ներդրողի և գործում է որպես դինամիկ թվային հարթակ՝ ապահովելով հասանելիություն միջազգային շուկաներին։ Իր գործարկումից ի վեր, Թաբադուլը հաստատվել է որպես նորարարական հարթակ երկկողմանի միջշուկայական գործարքների համար՝ աջակցելով անդամ բորսաներին, ինչպիսիք են Բահրեյնի բորսան (BSE), Մուսկաթի ֆոնդային բորսան (MSX), Ղազախստանի ֆոնդային բորսան (KASE), Աստանայի միջազգային բորսան (AIX), Կենտրոնական Ասիայի ֆոնդային բորսան (CASE), և այսուհետ նաև՝ Հայաստանի ֆոնդային բորսան (AMX)՝ ընդլայնելով նրանց ներդրողների հասանելիությունը։

Սույն թվականի օգոստոսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալնուայմին ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցության հաստատումն ու ռազմավարական գործընկերության ամրապնդումը։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.

«Թաբադուլ հաբին միանալը տրանսֆորմացիոն փուլ է Հայաստանի ֆինանսական շուկայի համար՝ զգալիորեն բարձրացնելով նրա գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար։ Թաբադուլի միջոցով հայ բրոքերները կստանան անխափան մուտք դեպի անդամ բորսաների առևտրային գործիքների լայն շրջանակ՝ առանց առանձին հաշիվների անհրաժեշտության, ինչը պարզեցնում է միջբորսայական առևտրային գործընթացները։ Այս ինտեգրումը խորացնում է Հայաստանի կապը Մերձավոր Արևելքի՝ աշխարհի ամենահարուստ տարածաշրջաններից մեկի հետ և ռազմավարական կամուրջ է ստեղծում ներդրումային հոսքերի համար։ Հիմնվելով Եվրոպական Միության և Վարշավայի ֆոնդային բորսայի (GPW) հետ մեր նախկին համագործակցությունների վրա՝ այս նախաձեռնությունն էլ ավելի կուժեղացնի միջազգային ներդրումային հնարավորությունները՝ խթանելով դինամիկ և գլոբալ ինտեգրված շուկա։ AMX-ի մասնակցությամբ հայ ներդրողները այժմ հասանելիություն կունենան արտասահմանյան արժեթղթերին Թաբադուլ հաբում, իսկ Թաբադուլի անդամ բորսաների ներդրողները հնարավորություն կստանան մուտք գործել հայկական շուկա։ Այս փոխադարձ հասանելիությունը խոստանում է բարձրացնել իրացվելիությունը, ամրապնդել շուկայի արդյունավետությունը և բացել միջազգային ներդրումների նոր ուղիներ»:

ADX խմբի գլխավոր գործադիր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալնուայմին նշել է. «Հայաստանի ֆոնդային բորսայի հետ մեր ռազմավարական գործընկերությունը վկայում է մեր հանձնառությունը՝ ընդլայնելու ներդրումային հորիզոնները և հեշտացնելու մուտքը բարձր աճ ունեցող շուկաներ։ Այս համագործակցությունը ոչ միայն մեծացնում է ADX-ի գլոբալ հասանելիությունը, այլև ներգրավում է ավելի մեծ ներդրումային հոսքեր դեպի Աբու Դաբի, ամրապնդելով մեր դիրքը որպես առաջատար համաշխարհային կապիտալի շուկա և ֆինանսական հանգույց»։

Այս պատմական քայլը կբացի նոր հեռանկարներ և հնարավորություններ, որոնք կբարձրացնեն Հայաստանի ներդրումային էկոհամակարգի մրցունակությունը և կայունությունը` ստեղծելով ժամանակակից, դինամիկ և գրավիչ նախադրյալներ Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումներ կատարելու համար։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

 Եվրոն հայկական դրամի նկատմամբ աճել է 2.06 կետով, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ԿԲ

2026 թ.-ի ապրիլի 27-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ ապրիլի 23-ի համեմատ նվազել է 0.27 կետով՝ հասնելով 371.56 դրամի։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (ապրիլի 20-26)

 Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է բանկային հատվածի ֆինանսական ցուցանիշների հրապարակման, մակրոտնտեսական ինդիկատորների թարմացման և կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ ազդակների ազդեցության ներքո։

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ․ ԿԲ

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ, շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ որոշումը չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա, հայտնում են Կենտրոնական բանկից

Հայաստանի իշխանություններն ակնկալում են կապիտալի շուկայի արժեքի կրկնապատկում՝ մինչև 1,3 տրլն դրամ 2031թ․–ին․ Փաշինյան

Հայաստանում նախատեսվում է կրկնապատկել կապիտալի շուկայի արժեքը՝ 2025թ․–ին 664 մլրդ դրամից մինչև 1,3 տրլն դրամ 2031թ․–ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել

Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով  աշխարհի  հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img