Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2024թ․–ի 9 ամսում աճել է 18%–ով կամ 263 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2024թ․–ի 9 ամսում ավելացել է 18%–ով կամ 263մլրդ դրամով և 2024թ․–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել է 1,739.4մլրդ դրամ։

Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներով հրապարակված հայկական բանկերի հաշվետվությունների տվյալների համաձայն, կապիտալի աճն ապահովվել է հիմնականում 267,6 մլրդ դրամի զուտ շահույթի հաշվին, որոնք ստացվել են բանկերի կողմից  9 ամսվա արդյունքում։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բանկերը բաժնետերերին վճարել են 88.3 մլրդ դրամի շահաբաժին։

9 ամսվա ընթացքում 4 բանկ ավելացրել է կանոնադրական կապիտալը 87,7 մլրդ. դրամով, որից 82%-ն իրականացվել է բաժնետերերի կողմից շահույթի լրիվ կամ մասնակի վերաներդրման միջոցով (ինչպես շահույթի հաշվին կանոնադրական կապիտալի ուղղակի համալրման, այնպես էլ շահաբաժինների տեսքով ստացված միջոցների վերաներդրման միջոցով): Արդյունքում Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալը տարեսկզբին 737,4 մլրդ դրամից հասել է 825․1 մլրդ դրամի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Այս ժամանակահատվածում իրական արժեքով այլ համապարփակ եկամտի միջոցով գնահատվող հիմնական միջոցների և արժեթղթերի վերագնահատման պահուստներն աճել են 15.4 մլրդ դրամով, իսկ բաժնետոմսերի վրա հիմնված վճարումների պահուստները նվազել են 105.5 մլն դրամով։

Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն այս տարվա սկզբից ավելացել են 10,5 տոկոսով և 2024թ․–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել 10,144․1մլրդ դրամ, բանկերի վարկային ներդրումները չհաշված պահուստները՝ 14.5%–ով՝ կազմելով 5,758.4 մլրդ դրամ, համախառն պարտավորությունները՝ 9,1 տոկոսով՝ կազմելով 8,404.7 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝7.2%–ով՝ կազմելով  5,914.0 մլրդ դրամ։ Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 18 բանկ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img