Հայաստանն ու Չինաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսաբանկային ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 20-27-ը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

Պատվիրակության կազմում եղել են Կենտրոնական բանկի և ՀՀ մի շարք ֆինանսական կազմակերպությունների բարձր ղեկավարության ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց նպատակը ֆինանսաբանկային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումն է։

Մասնավորապես, Կենտրոնական բանկի պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Բանկի ներկայացուցիչներին և քննարկել վճարահաշվարկային ոլորտում փորձի փոխանակման հարցեր։

Պատվիրակությունը, Պեկինում ՀՀ դեսպան պարոն Վահե Գևորգյանի հետ միասին հանդիպել են «Bank of China» բանկի Գործադիր տնօրենի տեղակալ Լին Ջինգժենի հետ, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը յուանով փոխհաշվարկների, կապիտալի շուկայում գործառնությունների և այլ ոլորտներում։

«China Union Pay» քարտային վճարային կազմակերպության խորհրդի նախագահ Ջուֆեն Դոնգի հետ հանդիպմանը քննարկվել է քարտային և քյուար վճարումների փոխգործելիության, օնլայն տիրույթում վճարումների և բիզնեսների միջև վճարումների հետ կապված հարցեր:

«China Union Pay»-ի և Արմենիան Քարտ ընկերությունների միջև Շանհայում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր վճարումների ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Պատվիրակությանը ներկայացվել է նաև «China Union Pay»-ի, «Huawei»-ի, Cross-Border Interbank Payment System (CIPS) համակարգի օպերատորի և այլ ֆինանսական ու տեխնոլոգիական ընկերությունների նվաճումներն և ֆինանսական ծառայությունների բնագավառում նորագույն լուծումները:

SWIFT ընկերության կազմակերպած Sibos համաժողովի ընթացքում Պեկինում հանդիպումներ և քննարկումներ են եղել Clearstream-ի, Եվրոպական կենտրոնական բանկի, ICBC բանկի և մի շարք այլ ֆինանսական կազմակերպությունների հետ:

Այցի արդյունքում ՉԺՀ պետական և գործարար հատվածների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտին, որի արդյունքում ստեղծվել են համագործակցության ընդլայնման նախադրյալներ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img