Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը հայտնել է 10 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս պարտատոմսերի թողարկման մասին: Տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 6.25%, պարտատոմսերի մարման ժամկետը՝ 7 տարի: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ, հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն է, որ թողարկել է ստորադաս պարտատոմսեր: Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2025թ. փետրվարի 24-ին, որից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։ Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում: Պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն ծավալը  $10 000:

Արժեթղթերի շուկայում Յունիբանկն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է 2016 թվականից։ AMX AWARDS 2024 մրցանակաբաշխության ժամանակ Յունիբանկը ճանաչվել է լավագույնը երկու անվանակարգերում՝ «Best Equity Issuer on the Exchange» և «Best in Secondary Equity Market»:

Ընդհանուր առմամբ, Յունիբանկը տեղաբաշխել և ցուցակել է մոտ 70 մլն դոլար արժողությամբ պարտատոմսերի 28 թողարկում: Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից եկամուտն ազատվում է եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:

Ստորադաս պարտատոմսերի Ազդագիրը (գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 13.11.2024թ.) հրապարակված է www.unibank.am կայքում:

Ստորադաս պարտատոմսերի թողարկմամբ ներգրավված միջոցները երաշխավորված չեն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով, քանի որ մինչև նշված օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հատուցման դեպքի ի հայտ գալը, պարտատոմսերը Ազդագրում նկարագրված կարգով և չափով փոխարկվում են բանկի սովորական բաժնետոմսերի:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img