OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ OVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։

Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը վերափոխել է բոլոր 26 վաճառքի և սպասարկման սրահները՝ դրանք ավելի ժամանակակից և նորարակական չափանիշներին համապատասխանեցնելով և սպասարկման առավելագույն հարմարավետություն ապահովելով։ 

Ընկերությունը բազմիցս նշել է, որ վերաբրենդավորումը պարզապես ապրանքային նշանի և գույների փոփոխություն չէ, այլ նոր մեկնարկի կետ։  

Նոր ինքնությամբ OVIO-ն հավատարիմ է մնում հուսալի և որակյալ ծառայություններ մատուցելու և նորարարական լուծումներ տրամադրելու իր հանձնառությանը, որի կենտրոնում հաճախորդի գոհունակությունն է:

OVIO-ի մուտքով ընկերությունը դուրս է եկել հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ և սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձևավորման գործընթացին։

Այս հանձնառության առաջին մասշտաբային քայլը 2024թ․ գարնանը Հայաստանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի գործարկումն եղավ, որը կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանությամբ, ներառում է 210-ից ավելի սերվերային պահարան, ապահովված է սնուցման երկու անկախ ենթակայանից,  ունի 2  ՄգՎ հզորություն։

Ընկերությունն արդեն իսկ մեկնարկել և հաջողությամբ գործարկել է մի շարք ծառայություններ, որոնց շարքում մեծ տեղ են զբաղեցնում ամպային լուծումները։

«Մենք ավարտել ենք վերաբրենդավորման բուն գործընթացը, սակայն գտնում ենք, որ այն շարունակական բնույթ է կրում, որի հիմքում  նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդին գոհացնելու հանձնառությունն է՝ շնորհիվ ազնիվ և բաց գործելաոճի,  հոգատարության և նորարար լուծումների առաջամարտիկ լինելու։ Վերաբրենդավորման գործընթացն ուղեկցվեց մեր տվյալների մշակման կենտրոնի գործարկմամբ։ Այն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն իր մեծությամբ և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանությամբ, այլև կարևոր ռազմավարական նշանակություն ունի ինչպես բիզնեսի, այնպես էլ պետական սեկտորի տվյալները ՀՀ տարածքում պահպանելու տեսանկյունից։ Այն կբավարարի բիզնեսի և պետական կառույցների բազմազան կարիքները և կտրամադրի մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ՝ այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը»-նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հավատարիմ մնալով բաժանորդներին որակյալ և նորարարական տեխնոլոգիաներ տրամադրելու իր հանձնառությանը՝ OVIO-ն սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդների սարքերը փոխարինել է ժամանակակից WinkBox սարքերով՝ նրանց հասանելի դարձնելով նմանը չունեցող WINK TV և օնլայն կինոթատրոն հարթակը։ Wink TV հարթակը հնարավորություն է տալիս դիտել ավելի քան 50 000 ֆիլմեր և սերիալներ, 180-ից ավելի եթերային և թեմատիկ TV ալիքներ։ Ավելին, մեկ բաժանորդային հաշվով այս ամենը կարելի է դիտել միաժամանակ 5 ցանկացած սմարթ սարքով՝ ծառայությունը հասանելի դարձնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Wink TV և օնլայն կինոթատրոն ծառայությունն ունի մի շարք ինտերակտիվ ֆունկցիաներ, որոնք դարձնում են բաժանորդի փորձն արագ, հեշտ և որակյալ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img