«ԿինոՏոն» OVIO-ից․ Wink TV-ի մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ կներառվեն  OVIO-ի սակագնային փաթեթներում և հասանելի կլինեն բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. OVIO-ն կրկին ներկայանում է լավ լուրով՝ գործարկելով «ԿինոՏոն» առաջարկն ու ազդարարելով ձմեռային անակնկալների սկիզբը, հայտնում է Ovio-ի մամուլի ծառայությունը։

Առաջարկի շրջանակում ս․թ․ նոյեմբերի 15-ից մինչ 2025թ․-ի հունվարի 31-ը ներառյալ, OVIO-ն իր թե’ նոր, թե’ գործող բաժանորդների համար, ովքեր օգտվում են Wink հեռուստատեսային հարթակից, փաթեթների կազմում ներառել է իր հարուստ ֆիլմադարանի մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ՝ ապահովելով ավելի ջերմ ու հետաքրքիր ժամանց։

«OVIO-ն շարունակում է տոն պարգևել իր բաժանորդներին, այս անգամ շա՜տ կինոների տեսքով։ Մենք ներառել ենք մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ փաթեթների կազմում և վստահ ենք, որ մեր բաժանորդները ձմեռային օրերին կունենան էլ ավելի հետաքրքիր և ջերմ ընտանեկան ժամանց։ Առաջարկելով որակյալ ծառայություններ և նորարարական ու հարմարավետ լուծումներ՝ մենք կարևորում ենք նաև դրանց մատչելիությունն ու հասանելիությունը մեր բոլոր բաժանորդների համար»-նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ ֆարամազյանը։

Հիշեցնենք, որ OVIO-ի Wink հարթակը հսկայական վիդեո գրադարան է, որը ներառում է ավելի քան 50․000 ֆիլմեր և սերիալներ, մուլտֆիլմներ, ավելի քան 180 հեռուստաալիքներ՝ այդ թվում նաև հայկական ալիքները, ժամանցային և ուսուցողական բովանդակություն բլոգերներից, կարաոկե և այլն։ Ավելին, Wink հեռուստատեսային հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ներառված հարուստ բովանդակությունը մեկ օգտահաշվով դիտել միաժամանակ 5 ցանկացած սարքով՝ սմարթ հեռուստացույցով, սմարթֆոնով, պլանշետով կամ պարզապես բրաուզերի միջոցով մուտք գործելով wink.am կայք: Հատկանշական է, որ Wink TV հարթակից կարելի է օգտվել ցանկացած վայրում՝ պարզապես ունենալով ինտերնետ կապ որևէ մատակարարից։

«Կինոտոն» առաջարկը հասանելի կլինի OVIO ընկերության թե՛ գործող, թե՛ նոր միացող բաժանորդների համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img