ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս վեց մասնաճյուղերում բացել է նոր «Պրիվիլեգիա» գոտիներ՝ ​​հաճախորդների անհատական սպասարկման համար, երկուսը` Երևանում, ինչպես նաև` Վանաձորում, Արտաշատում, Աբովյանում և Կապանում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատերերի համար բանկի մասնաճյուղերում նախատեսված է առանձնացված գոտի, որտեղ կարելի է կատարել բանկային բոլոր գործառնությունները՝ ձևակերպել վարկ կամ ավանդ, բացել հաշիվ կամ քարտ, ներբեռնել առցանց ծառայություններ և այլն:

«Անցյալ տարվա վերջին մենք մեկնարկեցինք բանկի մասնաճյուղերում առանձնացված գոտիների ստեղծման պիլոտային ծրագիրը, որը պայմանավորված էր հաճախորդների՝ անհատական ​​սպասարկում, առավելագույն հարմարավետություն և գաղտնիություն ստանալու հետաքրքրվածությամբ և ցանկությամբ: Ծառայության շնորհիվ ներգրավված միջոցների պորտֆելը, որը ձևավորվում է նաև բարձր եկամուտներ ունեցող հաճախորդների կողմից, վերջին 4 եռամսյակների ընթացքում աճել է 14%-ով։ Հաջորդ տարի մենք կշարունակենք բացել նմանատիպ առանձնացված գոտիներ բանկի այլ մասնաճյուղերում»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատեր դառնալու համար պետք է ներդնել բանկային ավանդ՝ նվազագույնը 4 մլն ՀՀ դրամ կամ կամ համարժեք արտարժույթով գումարի չափով` առնվազն 6 ամիս ժամկետով: Ծառայությունը նախատեսում է նաև հաճախորդի ընտանիքի անդամներից մեկի անվճար սպասարկում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img