Դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը գրեթե 2%-ով ցածր է եղել մեկ տարի առաջվա ցուցանիշից

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 396,5 դրամ՝ 2023 թվականի դեկտեմբերի 404,5 դրամի դիմաց։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

2024 թվականի դեկտեմբերին, նույն տարվա նոյեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է սպառողական գների1%–անոց աճ, իսկ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել է 1,9%–ով։

2024 թվականի դեկտեմբերին, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 1.5% աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքի 2% նվազումով։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների անկում 0,6%-ով և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2,5%-անոց աճ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img