Հայաստանում հունվարին գրանցվել է 1,7%–ի գնաճ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2024թ. հունվարին՝ 2023թ. հունվարի համեմատ) կազմել է 1.7%, ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) հաշվետվության մեջ։

Միաժամանակ, ըստ ԱՎԿ տվյալների, այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 1,4% գնաճ:

Հայաստանի 2025 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 3% (±1%)։ Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճն ակնկալվում է 3,9-3,2 տոկոսի սահմաններում, 2026թ․-ի կանխատեսումը 4,2-3,8 տոկոս է, 2027թ-ին՝ 4 տոկոս։

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2025 թվականին Հայաստանում գները կբարձրանան 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 2,5 տոկոս։ ԵԱԶԲ–ն այս տարվա արդյունքով ակնկալում է 3,1%–ի գնաճ։  

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img