Հայաստանը կարող է դառնալ քրաուդֆանդինգի հարթակի մաս, TCF–ի համահիմնադիրը՝ խոչընդոտների և հեռանկարների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը կարող է դառնալ քրաուդֆանդինգի հարթակի մաս, համոզված է TCF-ի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը։

«TCF-ն այսօր միակ ընկերությունն է, որը նպաստում է երկրի ներգրավվածությանը այս գործընթացներում։ Հայաստանից մասնակիցների և հայտերի թիվը բավականին քիչ է»,- ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Խոսելով այս իրավիճակի պատճառների մասին՝ Վարդանյանը պարզաբանեց, որ հայաստանցի նորարարների շրջանում իրազեկվածության և հաջողության պատմությունների պակաս կա։

«Մարդիկ չգիտեն, որ գտնվելով Հայաստանում և ունենալով հետաքրքիր գաղափարներ, կարող են դրանք կյանքի կոչել միջազգային մակարդակում։ Օրինակ՝ պատվիրել նախատիպեր Չինաստանում և արտահանել ամերիկյան շուկա։ Հույս ունենք, որ այս իրավիճակը կփոխվի»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ TCF-ը, լինելով աշխարհի ամենազարգացած քրաուդֆանդինգային էկոհամակարգերից մեկը, գտնվում է Հայաստանում և չի մասնակցում տնտեսության ակտիվացմանը. հայտերը հիմնականում ստացվում են ԱՄՆ-ից կամ Չինաստանից։

Պատասխանելով հարցին, թե ինչ է պետք անել այս իրավիճակը հօգուտ Հայաստանի փոխելու համար, նա ընդգծեց իրազեկելու միջոցով մարդկանց մոտիվացնելու և հետաքրքրելու անհրաժեշտությունը՝ ցույց տալով, որ նրանք նույնպես կարող են դառնալ այն հաջողակ գործիչները, ովքեր ստեղծել են միջազգային բրենդեր կամ հավաքել միլիոնավոր դոլարներ։

«Բացի այդ, պետք է տեղյակ լինել ապրելակերպին Հայաստանից դուրս. հաճախ հայտերը, որոնցով մեզ դիմում են, շատ լոկալ են: Մենք ցանկանում ենք մարդկանց մոտ խրախուսել ավելի լայն մտածելակերպ և նշաձողի բարձրացում՝ միջազգային շուկայում հաջողության հասնելու համար ավելի կենսունակ նախագծեր ստեղծելու գործում: Ամենակարևորը ցանկությունն է, որոշակի գիտելիքներ այն ոլորտում, որտեղ ցանկանում եք միջոցներ ներգրավել, պրոդուկտի լավ դիզայն: Դու կարող ես ստեղծել քո պրոդուկտը, մարդկանց համոզել, որ դա անհրաժեշտ է և փուլ առ փուլ առաջ շարժվել»,- պարզաբանեց նա։

Վարդանյանը նշեց նաև երեք հիմնական գործոն՝ հօգուտ քրաուդֆանդինգի ընտրության՝ որպես ֆինանսավորում գտնելու գործիք։

 «Նախագծի գաղափարը պետք է վերաբերի սպառման ֆիզիկական պրոդուկտին», – ասաց նա՝ պարզաբանելով, որ գաղափարը կարող է հիանալի լինել, դառնալ շատ լավ բիզնես, բայց իր բնույթով հարմար չլինել քրաուդֆանդինգի համար:

Որպես երկրորդ գործոն՝ TCF-ի համահիմնադիրը նշեց այն, որ պրոդուկտի սպառողների թիրախային խումբը չպետք է լինի շատ նեղ, պրոդուկտը պետք է հնարավորինս մասսայական լինի։

«Եվ երրորդ, ամենակարևոր բաղադրիչն այն է, որ նախագիծը պետք է պարունակի նորարարության տարր։ Այս դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ նախագծի հեղինակը կարող է մեծ ֆինանսավորում ստանալ, դառնալ հաջողակ, դուրս գալ միջազգային շուկաներ։ Եվ այս ամենն՝ ապրելով Հայաստանում»,- եզրափակեց Վարդանյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img