Ապահովագրական ընկերությունները 1 օրում գրանցել են ավելի քան 1000 վթար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեծ թվով ավտոպատահարներ են գրանցվել։ ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել, հայտնել են Հայաստանի ապահովագրողների միությունից։

Կազմակերպությունից նշել են, որ սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված։

«Միաժամանակ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն, ՀՀ ՆԳՆ համապատասխան ծառայությունների հետ փոխգործակցությամբ, աշխատում է արտակարգ ռեժիմով՝ փորձելով սեղմ ժամկետում սպասարկել բոլոր պատահարները։ Հարգելի’ քաղաքացիներ, հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – նշել են միությունից։

Փետրվարի 20–ինԵրևանում և Հայաստանի մարզերում տրանսպորտային համակարգը կաթվածահար էր ուժեղ ձյան պատճառով։ Տեղումները շարունակվել են ամբողջ օրը։

Հասարակական տրանսպորտը կանգնել էր, սառած ճանապարհների պատճառով ավտոբուսների և տրոլեյբուսների երթևեկությունը վտանգավոր էր, ուստի ուղևորները ստիպված էին տուն հասնել մետրոյով, ոտքով կամ վճարել թանկարժեք տաքսու համար։

Ըստ կանխատեսումների՝ Երևանում ձյուն կտեղա ևս մի քանի օր՝ մինչև կիրակի ներառյալ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img