0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար հանդես է գալիս նոր առաջարկով. աննախադեպ 0% միջնորդավճար ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Անգլիական ֆունտ ստեռլինգով և ԱՄԷ դիրհամով SWIFT փոխանցումների համար, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Այս առաջարկն առանձնապես կհետաքրքի արտասահմանյան ընկերությունների հետ գործարար կապեր ունեցող, այդ թվում՝ ներմուծման, արտադրության, բեռնափոխադրումների կամ տուրիզմի ոլորտի, ծառայություններ մատուցող այն ընկերություններին, որոնց համար միջազգային փոխանցումներն առօրյա բիզնես գործունեության անբաժանելի մասն են:

Առաջարկից կարող են օգտվել ինչպես Կոնվերս Բանկի հաշվետեր, այնպես էլ Բանկի հաճախորդ չհանդիսացող տնտեսվարողները՝ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ: Կոնվերս Բանկի հաշվետեր իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են  SWIFT փոխանցումներ կատարել նաև առցանց՝ Converse Business հավելվածով:

Մանրամասն՝ այստեղ, 010511211, 093250267

Բանկը վեահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img