Բիթքոյնն էժանացել է 10%–ով ամերիկացի ներդրողի կտրուկ հայտարարությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Բիթքոյնի արժեքը առևտրային նստաշրջանի ընթացքում նվազել է 10%-ով՝ հասնելով 83 598 դոլարի Մոսկվայի ժամանակով 07:50-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Binance հարթակի տվյալներին։

08:06-ին անկման տեմպը դանդաղել է, և արժեքը կազմել է 84 417 դոլար (-9.28%)։

Բիթքոյնի արժեքի նվազման հնարավոր պատճառ կարող են լինել ներդրող Դեյվիդ Սաքսի խոսքերը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել է արհեստական բանականության և կրիպտոարժույթի ոլորտում քաղաքականության պատասխանատու։ Սաքսը մեղադրել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը՝ ուկրաինական հակամարտության ֆինանսավորման համար միլիարդավոր դոլարներ ծախսելու ցանկության մեջ, թեև դա, ըստ նրա, չի համապատասխանում Վաշինգտոնի շահերին։

Միևնույն ժամանակ, 2025 թվականի մարտի 2-ին բիթքոյնի արժեքը աճել էր ավելի քան 10%-ով՝ գերազանցելով 93 հազար դոլարը Թրամփի՝ ազգային կրիպտոարժութային պահուստ ստեղծելու հայտարարությունների ֆոնին։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img