Հայաստանի եվրապարտատոմսերի թողարկումը ենթադրում է որոշակի սահմանափակումներ․ ֆինանսների նախարարը խոստացել է պարզաբանել

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շատ հաջող է անվանել մարտի 5–ին Հայաստանի կողմից տեղաբաշխված եվրապարտատոմսերը, որոնց ծավալը կազմում է 750մլն դոլարի, մարման ժամկետը՝ 10 տարի, եկամտաբերությունը՝ 7,1%։

«Սա շատ հաջող թողարկում է, որը մի կողմից վկայում է ՀՀ մակրոտնտեսական կայունության, մյուս կողմից միջազգային ներդրողների՝ ՀՀ–ի նկատմամբ բարձր վստահության մասին։ Պարտատոմսերի թողարկումը ենթադրում է նաև որոշակի սահմանափակումներ», – ասել է նա։

Հովհաննիսյանը նաև նշե է, որ կա որոշակի ժամկետ հանրության շրջանում այս եվրապարտատոմսերի մասին խոսելու համար։

«Այդ ժամկետի ավարտից հետո մենք ավելի մանրամասն կխոսենք դրա մասին, կհրավիրենք բրիֆինգ մեր հարգելի լրագրողներին, որովհետև տեսնում ենք որ որոշակի հարցեր կան մեր հարգելի համաքաղաքացիների շրջանում», – ասել է նախարարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆինանսների նախարարությունը, սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում: Եվրապարտատոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

Եվրապարտատոմսերը ցուցակում են անցել Լոնդոնի բորսայում, վարկանիշը՝ BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’s։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img