Շուկան տարեկան կտրվածքով վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում է սպասում․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի/ԱՌԿԱ/ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների սպասումները, նախորդ հարցումների համեմատությամբ, որոշակիորեն ճշգրտվել են ներքևի ուղղությամբ և արտահայտում են առաջիկա 8 որոշումների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազման ուղեգիծը։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության հաղորդագրության մեջ։

«Եկամտաբերության կորը որոշակիորեն տեղաշարժվել է ներքև՝ արտահայտելով նաև գնաճի թիրախային մակարդակի նվազեցման արդյունքում գնաճային սպասումների աստիճանական ճշգրտումը։ Միաժամանակ, ըստ ԿԲ գնահատման, եկամտաբերության կորի ընթացիկ ցուցանիշներում, բացի տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի սպասումներից, գնանշված են ռիսկի տարբեր գործոններ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԿԲ–ն տարվա ընթացքում 8 անգամ որոշում է ընդունում վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ։ ՀՀ ԿԲ–ն մարտի 18–ին, 2023թ․–ի հունիսից հետո առաջին անգամ, ավարտել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլը՝ թողնելով այն անփոփոխ՝ 6.75%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img