ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է աճող հետաքրքրություն ապառիկ վարկերի նկատմամբ՝ հաճախորդներին առաջարկելով շահավետ պայմաններ երկրի տարածքում 1000-ից ավելի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերից գնումներ կատարելու համար, հաղորդում է ՎԸԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկի գործընկերների թիվը կրկնապատկվել է, իսկ հաճախորդների տվյալների վերլուծությունը հնարավորություն է տվել հարմարեցնել առաջարկները՝ ապահովելով առավելագույն շահավետություն։

10 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ապառիկ վարկավորման շուկայում՝ առաջարկելով գրավիչ պայմաններ այս պահանջված վարկատեսակի համար: Յուրաքանչյուր տասներորդ տնտեսապես ակտիվ բնակիչ դիմել է ապառիկ վարկի համար։ Վերջին հինգ տարիների ընթացքում այս պրոդուկտի պորտֆելն աճել է 20%-ով, իսկ Բանկի գործընկերների թիվը կրկնապատկվել է, ինչը վկայում է բիզնեսի կողմից Բանկի նկատմամբ բարձր վստահության մասին։​

Ապառիկ վարկերն առավել տարածված են 20-35 տարեկան հաճախորդների շրջանում՝ կապված նրանց բարձր գնողունակության և ակտիվ կենսակերպի հետ։ Հատկապես ուշագրավ է երիտասարդների շրջանում վարկավորման նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչը կարող է վկայել ֆինանսական իրազեկվածության և պատասխանատվության բարձր մակարդակի մասին։ Վարկառուների 55%-ը կանայք են, իսկ 45%-ը՝ տղամարդիկ։​

«Ապառիկ վարկերը շարունակում են մնալ ամենապահանջված ֆինանսական պրոդուկտներից մեկը սպառողների շրջանում։ ՎՏԲ-Հայաստան Բանկը միտված է հարմար և մատչելի լուծումներ տրամադրելուն՝ առաջարկելով վարկավորման շահավետ պայմաններ։ Մենք մշտապես վերլուծում ենք հաճախորդների տվյալները, ինչը թույլ է տալիս ճշգրիտ որոշել նրանց կարիքները և օպտիմալացնել մեր առաջարկներն ու մարքեթինգային նախագծերը։ Այս տարի մենք պլանավորում ենք ընդլայնել գործընկերների ցանցը և ավելացնել ապառիկ վարկերի պորտֆելն առնվազն 5%-ով», – նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։​

Ապառիկ գնումների շարքում ավանդաբար առաջատար են էլեկտրոնիկան և սպառողական տեխնիկան, քանի որ դրանք դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Երկրորդ տեղում է կահույքը, որի գնման համար ապառիկը հարմար լուծում է՝ հաշվի առնելով մեծ ծախսերը։ Նկատվում է նաև հետաքրքրություն շինարարական ապրանքների նկատմամբ, ինչպիսիք են սանտեխնիկան և պատուհանները՝ հատկապես գարնանային և ամառային սեզոններին, երբ բնակարանի բարեկարգման և վերանորոգման հարցերը դառնում են առավել ակտուալ։

Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ապառիկ վարկավորմամբ օգտվել նաև տարբեր ոլորտների ծառայություններից` տուրիստական փաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցային ոլորտի ծառայություններ, ատամնաբուժական ծառայություններ, աբոնեմենտներ սպորտային- առողջարարական կենտրոններում և այլն:

Ֆինանսավորման այս տեսակը նախատեսում է ապրանքների ապառիկ ձեռքբերում 30,000-ից մինչև 4.5 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, վարկի՝ 3-60 ամիս գործողության ժամկետով։ Բանկը դիտարկում է 18-70 տարեկան հաճախորդների հայտերը՝ նրանց վարկային պատմության հիման վրա։​

Ապառիկ վարկ կարելի է ձևակերպել նաև առցանց՝ առանց մասնաճյուղ կամ առևտրի կետ այցելելու։ Դրա համար անհրաժեշտ է Բանկի գործընկերոջ կայքում ընտրել ապրանքը և անմիջապես դիմում ներկայացնել։​

Ապառիկ վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։​

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ոչ առևտրային փոխանցումների աճն ապրիլին աճել է՝ մինչև 16%․ ՀԲ

Միջոցների մաքուր ներհոսքը շարունակել է ստացվել Ռուսաստանից (աճը՝ 31,8%) և այլ երկրներից (աճը՝ 46,1%), մինչդեռ ԱՄՆ-ից միջոցների զուտ ներհոսքը կրճատվել է 11,2%-ով

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

Անհատ ձեռնարկատիրոջ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցումը, ինչպես նաև բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի ստացումը հնարավոր է իրականացնել անմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում

ԿԲ նախագահը հնարավոր է համարել վարկերի տոկոսադրույքի նվազումը, սակայն մեկ վերապահումով

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է վարկերի արժեքը մնում բարձր՝ չնայած տնտեսության համար ռիսկերի նվազմանը, ԿԲ ղեկավարը նշել է, որ նման գործընթացները տեղի են ունենում աստիճանաբար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխաարժեքը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 0․38 կետով և կազմել 421․59 դրամ, ռուբլին նվազել է 0․0282 կետով և կազմել 4․9813 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img